Ինքնաբավ տնտեսական համակարգ ստեղծելը շարունակելու է մնալ իմ գլխավորած կառավարության վարած քաղաքականության առաջնահերթություններից ……..

Հարգելի՛ հայրենակիցներ

Պարենային եւ էներգետիկ անվտանգության հարցերում բոլոր հնարավոր ռիսկերը կառավարելու համար ինքնաբավ տնտեսական համակարգ ստեղծելը շարունակելու է մնալ իմ գլխավորած կառավարության վարած քաղաքականության առաջնահերթություններից:

Այս համատեքստում, որպես հաջողված օրինակ, կանդրադառնամ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում գործող «Ռեյփսիդ» ձեթի գործարանի գործունեությանը, որն իրականցվում է Արցախում արտադրված հումքով ու գրեթե առանց թափոնի:

Գործարանում տեղադրված ժամանակակից արտադրական հոսքագիծը, բնական գազի փոխարեն, աշխատում է արևածաղկի վերամշակման արդյունքում ստացված մնացուկի՝ բնական կեղեւի այրումից՝ գոլորշու ջերմային էներգիան մեխանիկական աշխատանքի փոխակերպելու միջոցով: Ձեռնարկությունը տեխնիկապես հնարավորություն ունի նաեւ էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում հլածուկից (ռաբսից) սեփական արտադրության բիովառելիքով (այն հաջողությամբ կարող է փոխարինել նաեւ սովորական դիզելին) գործարկելու էլեկտրական գեներատորը եւ ունենալու շուրջօրյա էլեկտրականություն: Այսինքն՝ գործարանի արտադրական պրոցեսն ամբողջությամբ արտաքին կախվածություն չունի:

Համոզված եմ՝ փորձի լայն կիրառմամբ մեզ կհաջողվի երկարաժամկետ կտրվածքով մեր հանրապետությունում ապահովել կայուն սոցիալ-տնտեսական զարգացում:

Уважаемые соотечественники!

Создание самодостаточной экономической системы для управления всеми возможными рисками в сфере продовольственной и энергетической безопасности будет оставаться приоритетом проводимой возглавляемого мною правительством политики.

В этом контексте в качестве успешного примера я буду ссылаться на деятельность завода по производству растительного масла «Рейпсид» в селе Тагавард Мартунинского района, которая осуществляется практически без отходов, с использованием сырья, произведенного в Арцахе.
Современная производственная линия, установленная на заводе, в качестве топлива вместо природного газа использует полученные в результате обработки подсолнечника отходы, при сжигании которых тепловая энергия пара преобразовывается в механическую работу. У компании также есть техническая возможность при отсутствии электричества запускать электрический генератор на биотопливе (рапсид) собственного производства (оно может успешно заменить обычный дизель), обеспечив круглосуточным электричеством. Другими словами, производственный процесс на фабрике не полностью зависит от внешних факторов.

Я убежден, что благодаря широкому использованию данного опыта мы сможем обеспечить в нашей стране устойчивое социально-экономическое развитие в долгосрочной перспективе.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել gdeu.ru-ի խմբագրության տեսակետների հետ:

Նյութի աղբյուր՝facebook.com/ArayikHarutyunian

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *