Հետաքրքիր փաստեր սիբիրյան հասկիի մասին

Ենթադրվում է, որ սիբիրյան հասկիներին բուծել են Սիբիրի հյուսիս-արևելքում բնակվող չուկչիները: «Հասկի» եզրույթն (աղավաղված «էսկի»-ից) ի սկզբանե էսկիմոսների համար է օգտագործվել, իսկ հետագայում այդպես սկսել են կոչել էսկիմոսների շներին: Հասկիները հաստ բրդով, սուր դնչով, վեր ցցված ականջներով և թեքված պոչով շներ են: Սիբիրյան կամ արկտիկական հասկիներն Ալյասկայի ամենաարագընթաց և ամենադիմացկուն լծկան շներն են:

Հասկիների հետ կապված ամենահետաքրքիր փաստը դեպքն է, որ տեղի է ունեցել 1925 թվականին: Այդ ժամանակ շների լծասարքը մահից մի ամբողջ քաղաք է փրկել` հարյուրավոր մղոններ հեռավորությունից դիֆթերիայի դեմ պատվաստանյութ բերելով: Լծասարքի առաջնորդ Բալտոյի արձանը կանգնեցվել է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգու մուտքի մոտ:

Հասկին չի կարող օգտագործվել որպես որսաշուն. որս չի բերում,  ինքն է ուտում: Չի կարող օգտագործվել որպես պահակաշուն, քանի որ սեփական տարածքի պահպանման բնազդը նրա մոտ գրեթե բացակայում է, չափազանց հետաքրքրասեր և ընկերասեր է, մարդկանց նկատմամբ ագրեսիվ չէ: Հասկիի մոտ մարտաշան կամ պահակաշան որակներ զարգացնելու փորձերը կարող են շան մոտ հոգեկան խանգարումներ առաջացնել:

Հասկիի աչքերը կարող են լինել շագանակագույնից մինչև երկնագույն: Ընդ որում, աչքերը կարող են տարբեր գույնի լինել: Մորթու գունավորումը նույնպես տատանվում է ամբողջովին սպիտակից, մինչև ամբողջովին սևը: Հասկիները գրեթե զուրկ են որևէ հոտից:

Հասկին միջին չափի շուն է համարվում: Արուի հասակը 53,5 – 60 սմ է, քաշը` 20,5 – 28 կգ: Էգի հասակի 50,5 – 56 սմ է, քաշը` 15,5 – 23 կգ:

Սիբիրյան հասկին չափազանց հակված է էպիլեպսիա անբուժելի հիվանդությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել gdeu.ru-ի խմբագրության տեսակետների հետ:

Նյութի աղբյուր՝life.panorama.am

Интересные факты о сибирской хаски

Считается, что сибиряки были выведены чукчами, живущими в северо-восточной Сибири. Термин «хаски» (от искаженного «эски») первоначально использовался для эскимосов, а позже стал называться эскимосами. Хаскинс — это собаки с густой шерстью, острыми сосками, приподнятыми ушами и изогнутым хвостом. Сибирские или арктические лисы — самые быстрые и выносливые леопардовые собаки Аляски.
Самым интересным фактом о Хаскинсе является то, что это произошло в 1925 году. В то время собачий парашют спас целый город от смерти, привезя вакцину против дифтерии за сотни миль. У входа в Центральный парк Нью-Йорка была установлена ​​статуя лидера яхты Baltos.
Хаскин нельзя использовать как охотника. Он не охотится, он ест. Его нельзя использовать в качестве охранника, поскольку у него почти нет инстинкта защиты своей территории, он очень любопытен и дружелюбен, он не агрессивен по отношению к людям. Попытки развить боевые или охранные качества Хаски могут вызвать психические расстройства у собак.
Глаза Хаски могут варьироваться от коричневого до голубого. Кроме того, глаза могут быть разных цветов. Цвет меха также варьируется от полностью белого до полностью черного. Хаскинс почти лишен какого-либо запаха.

Взрослая собака считается собакой среднего размера. Рост самца 53,5 — 60 см, вес — 20,5 — 28 кг. Самка ростом 50,5 — 56 см, весит 15,5 — 23 кг.

Взрослые сибиряки чрезвычайно подвержены неизлечимой эпилепсии.

Interesting facts about Siberian Husky

The Siberians are believed to have been bred by Chukchi living in northeastern Siberia. The term «husky» (from the distorted «eski») was originally used for Eskimos, and later began to be called Eskimos dogs. Haskins are dogs with thick fur, sharp nipples, raised ears and a crooked tail. Siberian or Arctic foxes are Alaska’s fastest and most resilient leopard dogs.
The most interesting fact about Haskins is that it happened in 1925. At that time, a dog parachute saved an entire city from death by bringing a diphtheria vaccine hundreds of miles away. A statue of the leader of the yacht, Baltos, has been erected at the entrance to New York’s Central Park.
Haskin cannot be used as a hunter. He doesn’t hunt, he eats. It cannot be used as a guard, as it has almost no instinct to protect its own territory, it is very curious and friendly, it is not aggressive towards people. Attempts to develop Haski’s martial or guard qualities can cause mental disorders in dogs.
Haski’s eyes can range from brown to blue. In addition, the eyes can be of different colors. The color of the fur also varies from completely white to completely black. Haskins are almost devoid of any odor.

An adult dog is considered a medium-sized dog. The height of the male is 53.5 — 60 cm, the weight is 20.5 — 28 kg. The female is 50.5 — 56 cm tall and weighs 15.5 — 23 kg.

Siberian adults are extremely prone to incurable epilepsy.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *