Սբ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։

Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։

Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։

Հայ և համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվել է «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվեյով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ աստծուն։ Նա տարակուսում է, որ կարոդ է հասնել իր իդեալին՝ աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։

Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «… մութ խորհոլրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ «Մատեան ողբերգութեան» մեջ նա ասում է.

Սպառնացար, և ոչ զաոհուրեցայ,
Արգահատեցեր՝ և ոչ երբեք լուայ,
Որ է ապստամբութեան յայտնի նշանակ։

Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության ե աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։

Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում.

Զի դու միայն ես երկնքում անճառ
և երկրում՝ անզնին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի
բոլոր ծագերում,
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝
ամբողջ լրումով։

Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրանց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։

Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։

Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել ե՝ այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր։ «Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։

Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։

Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։ «Մատեան ոդբերգութեան» պոեմի գեղարվեստական անընդգրկելի մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած նրա հսկայական ազդեցությունը։ Նրանից սովորել և ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլն նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։

Երկ. Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ արարեալ, ԿՊ, 1700։ Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի մատենագրութիւնք, Վնտ., 1840։ Նարեկ. Մատյան ողբերգության ս. Գրիգոր Նարնկացիի, գրաբար բնագրի հանդիպադրությամբ աշխարհաբարի վերածեց Գարեգին եպ. Տրապիզոնի (Խաչատրյան), Բուենոս Այրես, 1948։ Մատյան ողբերգության, գրաբարից թարգմանեց Մ. Խերանյան, Ե., 1960։ Մատյան ողբերգության, գրաբարից թրգմ. Վ. Գևորգյան, Ե., 1970։

Գրկ. Չոպանյան Ա., Դեմքեր, Փարիզ, 1924։ Աբեղյան Մ., ՛Հայոց հին գրականության պատմություն, գիրք 1, Ե., 1944։ Մկրյան Մ., Գրիգոր Նարեկացի, Ե., 1955։ Թահմիզյան Ն., Կոմիտասը և Նարեկացու տաղերը, «ԲԵՀ», 1969, N 3։ Читая Нарекаци, Е., 1974.

Մ. Մկրյան

[ Ներկայացված է կրճատումներով։ Կ. Վրթանեսյան ]

BIOLOGY:

GRIGOR NAREKARI (951-1003), Armenian poet, philosopher, musician. He was born in one of the villages on the southern shores of Lake Van. From a young age he was connected with the monastery of Narek village of Rshtunyats world, from which the name of Narekatsi. The abbot of the monastery was his mother’s uncle, the philosopher Anania Narekatsi. Not much but reliable information about the life of Grigor Narekatsi has been preserved in the ancient manuscript biographies, in the poet’s works, in the autobiographical memoirs. He studied at the monastery in the 10th century. at the famous school, led by Anania Narekatsi. Mastering the translation and independent manuscript of the school’s Matenadaran, Gregory Narekatsi later became one of the pillars of that center of study.

Grigor Narekatsi is left with a number of poems, such as «Commentary on the Song of Solomon», four hymns, treasures, poems (more than 30), the poem «Book of Tragedy», papers and other works. The best of these works are the lyrics and the lyrical poem «The Book of Tragedy». Most of the poems, with their ideological content and expressive voices, reflect the changes in the social life of the 10th century. It is true that the images of man’s inner world, his thoughts and feelings in the poems are not so deep yet, but in the «Book of Tragedy» they reach supreme power and height.

The ideal of beauty is usually embodied by the mistress. One of its brightest expressions is «Song of Vardavar».

Narekatsi is for the first time in the history of literature that he widely used the consonant (alliteration) for the music of the poet.

In Armenian and world literature, Grigor Narekatsi was proclaimed with the poem «Book of Tragedy», which belongs to the greatest artistic values ​​created by mankind. The poem is known as «Narek». Of the other authors of lyrical poems with different lyrics, Narekatsi did not use elements of a narrative plot at all. But the poem essentially has its beginning and end, the solid unity and completeness of the inner gift. In the poem, the poet’s tragic feelings and doubts about whether he can join God are condensed. He wonders if it is possible for him to reach his ideal, God, because his sins are growing. Meanwhile, in order to reach God, the world of human deeds and behaviors, emotions and feelings must be completely free from all kinds of shortcomings, all kinds of negative traits. In order to achieve perfect purity, a person must confess and condemn his bad deeds and sins in the most merciless way. The poet attributes sins and crimes to himself, condemns all the negative things he has seen in human life and in reality.

He believes that no human being is as guilty as he was because he could not stop the flow of thought with the restraint of reason և, «… slipping through the dark counsels,» adding new ones to all the old evils committed by men. He was even deceitful against the Creator, rebelled, had godly thoughts and was not afraid of his threats. In The Book of Tragedy, he says:

You threatened me, but I didn’t give up.
You appreciated, and never washed,
What is the significance of the revolt?

The horrors of destruction are often followed by the hope of salvation in connection with the confession of sins. The extremely emotional, dramatic course of the poem ends with the victory of optimism, the faith in joining the Savior and the divine essence, the faith in deification.

Like some mystics, Gregory Narekatsi created the ideal of perfection, promoting the worship of a perfect being, God. He is a pantheist who proposes and solves the relationship between man and God, nature and God in his own way. God is everywhere and in everything.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *