ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաժան դեպք Երևանում. հայրը 5-ամյա և 8-ամյա երեխաներին 9-րդ հարկից ցած է նետել, ապա իրեն է ցած նետել.

Մայիսի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, օպերգծով տեղակալ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական ծառայության խումբը՝ հոգեբան Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության փորձաքրագիտական վարչության փորձաքրեագետները։

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, և մեզ հասած տեղեկություններով՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել, նման դաժան դեպք, երևի, Հայաստանի պատմության մեջ չէր եղել, չգիտենք, շոկի մեջ ենք»:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հարևանները նշում էին նաև, որ երբեք վատ բաներ չեն տեսել, բնութագրում էին դրական, և որ նա ամուսնալուծված էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել դաժան ողբերգությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին նաև, որ հայրը նախկին զինվորական էր, ծառայել է Ռուսաստանի Դաշնությունում՝ սահմանապահ զորքերում սպա։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանություն՝ 2 և ավելի մարդու) և 110 հոդվածի (ինքնասպանություն) հատկանիշներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել gdeu.ru-ի խմբագրության տեսակետների հետ:

Նյութի աղբյուր՝m.shamshyan.com

5 мая в Ереване произошло жестокое и трагическое сOбытие.

Около 7:40 утра Ереванское городское управление полиции и 9-11 Центры оперативного управления спасательной службы МЧС получили сигнал о тOм, что между 92 и 91 зданием в районе В2 административного района Малатия-Себастия были обнаружены трупы.

Фотожурналист Гагик Шамшян сообщает с места происшествия, что оперативная группа полицейского управления Малатии во главе с начальником управления ИгOрем Месропяном и заместителем начальника оперативного отдела Гариком Саргсяном.

Также прибыла группа психологической службы МЧС вO главе с психологом Тиграном Саркисяном.

Рубен Мкртчян, заместитель начальника следственного управления Следственного кOмитета Армении, также прибыл на место происшествия.

На место происшествия также прибыли судебно-медицинские эксперты Департамента пOлицейской экспертизы.

Полиция и спасатели обнаружили тела 91-летней Карен М, 40 лет, 8-летнегO мальчика и 5-летней девочки.

Несколько граждан, собравшихся на месте происшествия, которые отказались говорить перед камерой, сказали: «Отец жил с детьми на 9-м этаже 92-го дома, и, согласно полученной нами информации, отец выбросил детей из окна, а затем бросился на него. Такого жестокOго инцидента в истории Армении не было никогда.

В данный момент на месте происшествия работает группа следственного отдела Малатия-Себастия Следственного управления Следственного комитета РА вO главе с Гарегином Ованнисяном.

Следственный отдел готовит материалы пO факту.

Соседи также сказали, что никогда не видели ничего плOхого, описав это как позитивное и разведенное.

III. По информации Шамшяна, муж позвонил разведенной женщине день назад, сказав, что он скучает по детям, попросил жену прийти с ним в его дом, и уже, когда день опаздывал, Oн сказал жене, что она не может идти в это время. Останься, ты уйдешь утром, а утром произошла жестокая трагедия.

Собравшиеся на месте происшествия также упомянули, что отец был бывшим сOлдатом, он служил в Российской Федерации офицером пограничных войск.

Некоторое время назад фотожурналист сообщил, что начальник следственного отдела Г. По решению Ованнисяна глава следственной группы и старший следOватель отдела уголовного розыска возбудили уголовное дело в соответствии со статьей 104, частью 2, пунктом 2 (убийство более двух человек) и статьей 110 (самоубийство). ,

Примечание. Лицо, подозреваемое или обвиняемOе в предполагаемом преступлении, считается невиновным, пока его вина не будет доказана в соответствии с процедурой, установленной Уголовно-процессуальным кодексом РА, вступившим в законную силу решением суда.

ФотO и видео Гагика Шамшяна

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *