Տեսախցիկները ֆիքսել են.50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ.ՏԵՍԱՆՅՈՒԹ.

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի կողմից տեղադրված տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Այս մասին հայտարարություն է տարածել WWF Հայաստանի լրատվական ծառայությունը։

Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։

Վստահելով տուժած Արման Գաբրիելյանին և ականջալուր լինելով նրա պնդումներին, որ իր վրա հարձակված կենդանին այնուամենայնիվ ընձառյուծ է, WWF Հայաստանի մասնագետները շարունակել էին դաշտային հետազոտությունները։ Արդյունքում ընդլայնվել էր տեսախցիկների տեղադրման աշխարհագրությունը։ Հետազոտություններին մեծ աջակցություն են ցուցաբերել հենց ինքը՝ Արման Գաբրիելյանը, Ենոքավանի բնակիչները, ինչպես նաև «Ապագա ռեզորթ» ընկերությունը։ Հետազոտությունները տվեցին իրենց դրական արդյունքը, և տեսախցիկները ֆիքսեցին ընձառյուծին։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։

WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշում է․ «Սա նման է իսկական հրաշքի, քանի որ նախապես կատարված լաբորատոր հետազոտությունները միայն 1% հավանականություն էին թողնում, որ նմուշները պատկանում են ընձառյուծի։ Հետազոտությունները շարունակվելու են, քանի որ ակնհայտ է, որ տարածքում արդեն այլ մակարդակի պահպանություն է անհրաժեշտ իրականացնել»:

Հիշեցնենք, որ 2002 թվականից WWF-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագիրը։ Հետագայում ծրագրին միացել են նաև մի շարք այլ գործընկեր կառույցներ։

Հայկական լեռնաշխարհը վտանգված կենդանատեսակ համարվող պարսկական կամ կովկասյան ընձառյուծի (Panthera pardus tulliana) ապրելավայրն է։ Ըստ մի շարք տվյալների, 1970-80-ականներին Հայաստանում ընձառյուծը բավական տարածված է եղել։ Սակայն տարիների ընթացքում ընձառյուծի որսն այնքան է ընդլայնվել, որ 1987 թ. ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում:

Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել gdeu.ru-ի խմբագրության տեսակետների հետ:

Նյութի աղբյուր՝news.am

В районе села Енокаван Тавушской области камеры, установленные WWF-Армения, снимали леопарда. Об этом сообщила пресс-служба WWF Армении.

Ранее, 19 ноября 2019 года, сообщалось, что леопард напал на одного из жителей Йенокавана. Лабораторное исследование шерсти животного, которое было взято в качестве образца из одежды деревенского жителя, который впоследствии был ранен во время нападения в Германии, отрицало атаку леопарда с точностью 99%. В результате полевых исследований леопард не был обнаружен.

Подтвердив раненого Армана Габриеляна и выслушав его заявления о том, что напавшее на него животное все еще оставалось леопардом, специалисты WWF Армении продолжили полевые исследования. В результате география размещения камеры расширилась. Сам Арман Габриелян, жители Енокавана, а также компания «Будущий курорт» оказали большую поддержку исследованиям. Исследование дало положительный результат, а камеры зафиксировали леопарда.

Таким образом, можно констатировать, что после 50-летнего перерыва леопард вернулся в Тавушскую область. Животное в последний раз видели в этом районе в 1970-х годах. Тавуш стал четвертым регионом в Армении, где живет леопард.

Директор WWF Армении Карен Манвелян отмечает ․ «Это похоже на настоящее чудо, потому что предыдущие лабораторные тесты оставили только 1% вероятности того, что образцы принадлежали леопарду». Исследование будет продолжено, так как очевидно, что необходимо поддерживать другой уровень в этом районе ».

Напомним, что с 2002 года WWF совместно с Министерством окружающей среды РА осуществляет программу защиты леопарда в Армении. Позже к программе присоединился ряд других партнерских организаций.

Армянское нагорье является домом для исчезающего персидского или кавказского леопарда (Panthera pardus tulliana). Согласно ряду данных, леопард был довольно распространенным в Армении в 1970-х и 1980-х годах. Но за эти годы охота на леопардов расширилась настолько, что в 1987 году. Леопард был включен в Красную книгу Армянской ССР.

В настоящее время царь армянских гор Кавказский леопард включен в Красную книгу Республики Армения (2010 г.) как «критический» и «находящийся под угрозой исчезновения» в Красной книге Международного союза охраны природы (МСОП). Количество животных в Армении достигает до 10 особей.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *