Անսումանե Ֆատիին Բարսելոնան հրաժարվել է 100 միլիոն եվրոյով վաճառել

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» գայթակղիչ առաջարկ է ստացել կիսապաշտպան Անսումանե Ֆատիի տրանսֆերի վերաբերյալ, սակայն կալատոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հրաժարվել է 100 միլիոն եվրոյով վաճառել 17-ամյա ֆուտբոլիստին։

Ակումբի ղեկավար կազմի հետ տեսակոնֆերանսում Բարտոմեուն հայտարարել է, որ Ֆատին չի վաճառվում, եւ նրա վերաբերյալ առաջարկները չեն քննարկվում։ Նա չի նշել, թե որ ակումբից է ստացել առաջարկը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ֆատին մասնակցել է 16 հանդիպման, խփել 4 գոլ։

Ավելի վաղ նշվել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին վաճառելու դեպքում կփորձի գնել Ֆատիին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *