Զանգեզուրի արգելանոցում արձանագրվել են հայկական մուֆլոններ

ԲՀՀ Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացված մշտադիտարկման արդյունքում <<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի <<Զանգեզուր>> արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ :

Հավելենք, որ հայկական մուֆլոնը հիմնականում հանդիպում է ՀՀ Արարատի մարզի Խոսրովի արգելոցում ։ Հազվագյուտ տեսակը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը ստեղծվելէ 2013թ. դեկտեմբերի 19, ընդգրկում է 79660.5 հա տարածք: Նպատակն է պահպանել, պաշտպանել և վերականգնել իր պահպանության տակ գտնվող կենդանական և բուսական աշխարհը, բնական էկոհամակարգերը, լանդշաֆտային բազմազանությունը, բնության եզակի հուշարձանները, բնական պաշարների բնականոն զարգացումը: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ն իր մեջ ընդգրկում է Սյունիքի մարզի հատուկ պահպանվող տարածքները` արգելավայրեր, արգելոց և ազգային պարկ:

Աղբյուր ՝https://arminfo.info/full_news.php?id=52446&lang=1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *