Ինիեստան ներկայացրել է ֆուտբոլիստի իդեալական կերպարը՝ ներառելով մի շարք ֆուտբոլիստների

Կիսապաշտպան Անդրես Ինիեստան, որը հայտնի է կատալոնական «Բարսելոնայում» իր ելույթներով, իսկ այժմ էլ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում, իսպանական Marca պարբերականի համար կազմել է իդեալական ֆուտբոլիստի դիմանկարային կերպարը:

Ինիեստայի կարծիքով, այդ խաղացողը պետք է ունենա իր նախկին երկու թիմակիցների ոտքերը, ձախը՝ Մեսսիինը, աջը՝ Չավիինը: Ֆուտբոլիստը պետք է ունենա «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական վիճակը, իսկ օդային պայքարում պետք է խաղա այնպես, ինչպես մադրիդյան թիմի ներկայիս պաշտպան Սերխիո Ռամոսը:

Հիշեցնենք՝ Ինիեստան «Վիսել Կոբե» է տեղափոխվել 2018 թվականին «Բարսելոնայից» ազատ խաղացողի կարգավիճակով: Ճապոնական ակումբի կազմում նա 44 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Վիսել Կոբեի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ավարտը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *