ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների մասնակիցներն այլանդակել են Porsche 911-ի հազվագյուտ մոդելը

ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների մասնակիցներն այլանդակել են Porsche 911-ի GT3 RS շարքի 997․1 հազվագյուտ մոդելը։

Սեւ կուպեն կայանված է եղել Բեւերլի Հիլզում (Կալիֆոռնիա)։ Մեքենան լուրջ վնասվել է և հազիվ թե նրա վերականգնումը նպատակահարմար լինի։

997 թափքով Porsche 911 GT3 RS-ն ավերվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետեւանքով ծավալված զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում։ Ջարդուփշուր արված կուպեն թողնված է եղել փողոցի հենց մեջտեղում՝ հավանաբար տիրոջը հաջողվել էր փախչել՝ իր հետ վերցնելով մեքենայի բանալին։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *