Բավարիան նոր ռեկորդ է սահմանում Բունդեսլիգայում

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» երկրի առաջնության 30-րդ տուրում Լեւերկուզենի «Բայերին» 4։2 հաշվով հաղթելու շնորհիվ սահմանել է Բունդեսլիգայում գոլային արդյունավետության ռեկորդ։

Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 30 խաղում խփել է 90 գոլ։ Նախկինում Բունդեսլիգայում որեւէ թիմ նման ցուցանիշ չի ունեցել։

«Բավարիան» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից»։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *