ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ գողացված հեռախոսները Apple-ը արգելափակում է

Apple-ը հետևում և արգելափակում է ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ ընկերության խանութներից գողացված սմարթֆոնները, հաղորդում է CNN-ը: Ըստ հեռուստաալիքի, Apple-ի հաղորդագրություն- ների սքրինշոթերը, որոնք գալիս են գողացված հեռախոսներին, այս շաբաթվա սկզբին սկսել են հայտնվել սոցցանցերում և տարբեր կայքերում: Դրանցում ընկերությունը օգտա-տերերին տեղեկացնում է, որ հեռախոսն արգելափակված է և վերահսկվում է, և խնդրում են այն վերադարձնել խանութ, որի հասցեն նույնպես նշվում է հաղորդագրությունում: «Սարքը անջատված է և վերահսկվում է: Տեղական իշխանությունները կտեղեկացվեն այդ մասին»,- նման ծանուցման օրինակ է մեջբերում հեռուստաալիքը: Ընկերությունը հրաժարվել է այս թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն տալ հեռուստաալիքին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *