Առաջին ֆուտբոլիստը Ռոնալդուն է, ով աշխատեց միլիարդ․

FORBES-ը շարունակում է խելահեղ թվերի հրապարակումները, որով ցույց է տալիս, թե որքան են մեզ բոլորիս հայտնի մարզիկները վաստակել վերջին մեկ տարվա կամ էլ տարիների ընթացքում։

Անցած օրվա ֆուտբոլային-տնտեսական գլխավոր նորությունը թերևս այն էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը միլիարդ է վաստակել։

Սկզբից եկեք հասկանանք մեկ բան․ սա պորտուգալացու միայն ֆուտբոլային եկամուտներն են կամ էլ այն եկամուտները, որոնք ի հայտ են եկել ֆուտբոլի արդյունքում։ Այստեղ խոսքը Ռոնալդուի հովանավորչական եկամուտների մասին չէ։ Սակայն Կրիշտիանուին միլիարդատեր անվանել չի կարելի մի պարզ պատճառով։ Տարիների ընթացքում միլիարդ եկամուտի հասած ֆուտբոլիստը բնականաբար այդ փողի մի զգալի մաս ծախսել է, այնպես որ նա միլիարդատեր չէ, համենայն դեպս՝ առայժմ։

Սպորտում Ռոնալդուն առաջինը չէ, որը հատում է միլիարդի սահմանը, սակայն թիմային մարզաձևերում նա առաջինն է, ով նման հաջողության է հասնում։ Մինչև Կրիշտիանուն մարզիկներից միլիարդ արդեն վաստակել էին բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերն ու գոլֆիստ Թայգեր Վուդսը։

Երբ խոսում ենք Ռոնալդուի մասին, մեխանիկորեն հիշում ենք նաև Մեսսիին։ Լիոնելը դեռևս միլիարդ չունի, բայց նա ևս հեռու չէ այդ ցուցանիշը գրանցելուց։ Այս տարվա եկամուտներով Մեսսին Ռոնալդուից հետ է մնում ընդամենը մեկ միլիոնով։ Պորտուգալացին 105 միլիոն դոլար է վաստակել, Մեսսին՝ 104։

Սակայն այս տարի կա մարդ նաև նրանցից առաջ։ Ռոջեր Ֆեդերերը ամենահարուստ մարզիկն է մեկ տարվա կտրվածքով։ Շվեյցարացի մաեստրոն 106,4 միլիոն է վաստակել։ Ի դեպ, որոշ հաշվարկներով կարիերայի ընթացքում միլիարդ վաստակած մարզիկներին շատ շուտով միանալու է նաև Ռոջերը։

Հիմա դարձյալ գանք Ռոնալդուին ու քննարկենք իր միլիարդը։

Ֆուտբոլային պայմանագրերով Ռոնալդուն վաստակել է 650 միլիոն դոլար։ Սա նրա եկամուտներն են 17 տարվա կարիերայի ընթացքում։ Գումարներ, որոնք նա վաստակել է «Սպորտինգից» մինչև «Յուվենթուս»։ 2022 թվականի հունիսի դրությամբ (այդ ժամանակ է ավարտվում «Յուվենթուսի» հետ պայմանագիրը) այս թիվը կազմելու է 765 միլիոն։

Եկամուտի հաջորդ աղբյուրը Nike-ն է։ Այս ընկերության հետ Ռոնալդուն հավերժ պայմանագիր ունի։ 2016 թվականից սկսած Nike-ից նա տարեկան 20 միլիոն դոլար է վաստակում։ Իմիջիայլոց, նման անվերջ պայմանագրեր Nike-ի հետ բացի Ռոնալդուից ունեն միայն Լեբրոնն ու Ջորդանը։

Clear, Herbalife և Abbott ընկերությունների հետ պայմանագրերի արդյունքում Ռոնալդուն վաստակել է 45 միլիոն եվրո։

CR7 բրենդը, որը ֆուտբոլային գործունեության ուղիղ արդյունք է (գլխավոր արտադրությունը՝ կիսավարտիքներ), բերում է Ռոնալդուի եկամուտների քառորդը տարեկան կտրվածքով։

Ռոնալդուն համագործակցում է նաև Pestana Hotel Group հյուրանոցային ցանցի հետ։ Այս ընկերության հետ Ռոնալդուն բացել է հյուրանոց հարազատ Մադեյրայում։ Այնտեղ նաև ֆուտբոլիստին նվիրված թանգարան կա։

Հարկ է նշել, որ Ռոնալդուն ունի հովանավորչական այլ բազմաթիվ եկամուտներ ևս։ Սակայն դրանք այս ցանկի մեջ նշված չեն։ Դրանք որևէ առնչություն չունեն Ռոնալդուի միլիարդի հետ, որը նա վաստակել է կամ բացառապես ֆուտբոլից, կամ էլ ֆուտբոլի շնորհիվ ձեռքբերված համագործակցությունների արդյունքում։

Այսպիսով, Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը հատեց միլիարդ վաստակելու շեմը։ Եթե ոչ նա, ապահով։ Նախնական հաշվարկներով մոտ ապագայում այս ցանկում նրան միանալու է իր հավերժ մրցակիցը՝ Լիոնել Մեսսին։ Անգամ միլիարդ վաստակելու գործում են նրանք լինելու առաջինը ու, կարելի է ասել, արդեն առաջինն են։ Թիմային այլ մարզաձևերում ոչ մի մարզիկ միլիարդի շեմը չի հաղթահարել։ Forbes-ի հաշվարկներով միլիարդ վաստակած մարզիկներին ավելի շուտ կմիանա Ֆեդերերը, քան Մեսսին։ Բայց դժվար թե այդ երկուսին դա այդքան անհանգստացնի։

Ու թերևս չկա ավելի լավ ու ճիշտ հիմնավորում այսքան շատ գումար վաստակելու, քան այն փաստը, որ այս մարդիկ սիրում են իրենց աշխատանքն ու ապրում դրանով։ Ինչպես ասում է Ռոնալդուն

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *