Արցունքաբեր գազ է կիրառվել Մոնրեալի ոստիկանությոան կողմից՝ ցուցարարներին ցրելու համար․Montreal Gazette

Կանադայի Քվեբեկ նահանգի ամենամեծ քաղաքում՝ Մոնրեալում, ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար, գրում է տեղական Montreal Gazette-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիրակի օրը հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կանադայի Քվեբեկ նահանգի քաղաքների փողոցներ՝ ռասիզմի և ոստիկանության բռնությունների դեմ բողոքի ցույցի: Մարդկանց մեծ բազմությունը դուրս եկավ Մոնրեալի կենտրոնական փողոցներ:
Հաղորդվում է, որ Մոնրեալում անցկացվող բողոքի ցույցը խաղաղ է եղել, բայց ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ օգտագործել ցուցարարներին ցրելու համար։ Քաղաքային ոստիկանությունը հաստատել է «քիմիական գրգռիչների» օգտագործումը այն բանից հետո, երբ մարդիկ սկսել են զանազան իրեր նետել իրավապահների վրա: Մեկ անձ բերման է ենթարկվել ճնշումների և սպանության սպառնալիքների համար: Ըստ թերթի, ցուցարարների մեծ մասը կրում էին դիմակներ և իրենց հետ ունեին ախտահանիչ միջոցներ։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ֊ի և աշխարհի այլ տարբեր քաղաքներում ռասիզմի ու ոստիկանության կողմից բռնությունների դեմ ցույցերի ալիք է բռնկվել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *