«Թղթե տունը» կամ «La Casa De Papel» հեռուստասերիալի պրեմիերան կայացել է Antena իսպանական հեռուստաալիքում: Հայրենիքում հաջողությունների հասնելուց հետո սերիալով հետաքրքրվել է Նեթֆլիքս ընկերությունը, որը ձեռք է բերել միջազգային ցուցադրության իրավունք:
Սերիալը քրեական դրամայի, իսկ ավելի կոնկրետ՝ ֆիլմ-կողոպուտ ժանրում է նկարահանված։ Իրադարձությունները ծավալվում են մի խումբ ավազակների շուրջ, որոնք Պրոֆեսորի (դերակատար՝ Ալվարո Մորտե) գլխավորությամբ պատրաստվում են կողոպտել Իսպանիայի Թագավորական դրամահատարանը