ՊԵԿ-ը 2019 թվականին 1.4 միլիարդ դրամ է խնայել․

2019 թվականին Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեն 1.4 միլիարդ դրամ բյուջետային միջոցներ է խնայել: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ 2019 թվականին Պետեկամուտների կոմիտեին մոտ 30.2 միլիարդ դրամ էր հատկացվել: «Փաստացի օգտագործվել է 28.8 միլիարդ դրամ կամ ճշգրտված ցուցանիշի 95.4 տոկոսը»,- պարզաբանեց նախարարը:

Ֆինանսների նախարարը նաեւ նշեց, որ 3 բյուջետային ծրագրի շրջանակներում հատկացված միջոցների շնորհիվ 19 միջոցառում է իրականացվել:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *