Մխիթարյանը հայտնել է, որ կցանկանար խաղալ Ռոմայում ոչ միայն հաջորդ մրցաշրջանում, այլև առաջիկա տարիներին ևս․

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», ասել է, որ հույս ունի առաջիկա մի քանի տարիներն անցկացնել Հռոմում:

«Իհարկե, ես կցանկանայի խաղալ «Ռոմայում» ոչ միայն հաջորդ մրցաշրջանում, այլև առաջիկա տարիներին ևս: Բայց ես դեռևս գործող պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ, այստեղ ամեն ինչ կախված կլինի ակումբների միջև համաձայնությունից:

Հետևաբար, ես կշարունակեմ քրտնաջան աշխատել մարզումների ընթացքում, իսկ հետո կտեսնենք, թե ինչ է տեղի կունենա: Իհարկե, եթե չստացվի մնալ «Ռոմայում», ես կվերադառնամ «Արսենալ»: Ես չեմ բողոքում, ֆուտբոլային կյանքը այնպիսին է, որ դուք պետք է պատրաստ լինեք ամեն ինչի», – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում 2019-ի ամռանից: Նախկինում նա խաղացել է Դոնեցկի «Շախտյորի», Դորտմունդ «Բորուսիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

2019/20 մրցաշրջանում, որն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, Մխիթարյանը բոլոր մրցաշարերում իտալական ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *