17 խորհուրդ Զիգմունդ Ֆրեյդից, որոնք նա կցանկանար իրեն տալ երիտասարդության տարիներին

Լսեք այս խորհուրդները, քանի դեռ ուշ չէ․․․

Զիգմունդ Ֆրեյդը հոգեվերլուծության հիմնադիրն էր և առաջին մարդը, ով հետաքրքրվեց ենթագիտակցության գաղտնիքներով: Հենց նրան ենք պարտական մարդկային հոգու կառուցվածքի ժամանակակից ընկալման համար:

Ահա մեծագույն ավստրիացու 17 հիանալի խորհուրդները, որոնք պետք է հիշել.

1. Անկասկած, անհանգստության խնդիրը շատ կարևոր հարցերի հանգուցային կետն է. անհանգստության հանելուկ լուծելը լույս կսփռի մարդու ողջ մտավոր կյանքի վրա:

2. Ինքներդ ձեզ հետ լիովին անկեղծ լինելը լավ վարժություն է:

3. Սիրային հարաբերություններում չի կարելի խնայել միմյանց, քանի որ դա կարող է հանգեցնել միայն օտարացման: Եթե ​​կան դժվարություններ, դրանք պետք է հաղթահարվեն:

4. Որոշակի իմաստով, այն, ինչ մենք անվանում ենք երջանկություն, տեղի է ունենում երկար ժամանակով զսպված (գերադասելիորեն չնախատեսված) կարիքների բավարարման  արդյունքում:

5. Դեպրեսիան՝ սառեցված վախն է:

6. Միակ մարդը, ում հետ դուք պետք է համեմատեք ինքներդ ձեզ՝ դուք եք անցյալում: Եվ միակ մարդը, ումից պետք է ավելի լավը լինեք՝ դուք եք հիմա:

7. Զբաղված մարդու մոտ հազվադեպ են հյուր գալիս անբանները՝ ճանճերը չեն թռչում եռացող կաթսայի մոտ:

8. Ցավոք, ճնշված հույզերը չեն մահանում: Նրանց ստիպել են լռել: Եվ նրանք ներսից շարունակում են ազդել մարդու վրա:

9. Որքան քաջ և ինքնավստահ է դառնում նա, ով համոզված է, որ իրեն սիրում են:

10. Մարդիկ իրականությունը համարում են անբավարար և, հետևաբար, ապրում են երևակայության աշխարհում՝ պատկերացնելով իրենց ցանկությունների կատարումը: Ուժեղ անհատականությունը այս ցանկությունները իրականություն է դարձնում: Թույլը՝ այդպես էլ ապրում է իր այդ աշխարհում, և նրա ֆանտազիաները սկսում են մարմնավորվել տարբեր հիվանդությունների ախտանիշներով:

11. Նևրոզը՝ անորոշությունը կրելու անկարողությունն է:

12. Ոչինչ պատահական չի լինում․ ամեն ինչ ունի իր սկզբնապատճառը:

13. Երազը երբեք մանրուքներով չի զբաղվում. մենք թույլ չենք տալիս աննշաններին երազում խանգարել մեզ: Արտաքնապես անմեղ երազները, անշուշտ, անվնաս չեն, եթե գործ ունենք դրանց մեկնաբանության հետ. այսպես ասած, նրանք միշտ իրենց ձեռքի մեջ «թաքցրած քար» ունեն:

14. Մարդու հոգու խորհուրդը կայանում է մանկության հոգեկան դրամաների մեջ: Հասեք այս դրամաների հատակին և բուժումը կգա:

15. Միայն մանկության երազանքի իրականացումը կարող է երջանկություն բերել:

16. Դուք չեք դադարում ուժ և վստահություն փնտրել դրսում, իսկ այն պետք է փնտրեք ձեր մեջ: Նրանք միշտ էլ այնտեղ են եղել:

17. Մի մարդ, ով իր մոր անվիճելի սիրելին էր, իր ամբողջ կյանքի ընթացքում իր հետ տանում է հաղթողի և հաջողության հանդեպ վստահության զգացումը, ինչը հաճախ հանգեցնում է իրական հաջողության:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *