«Նյուքասլի» ղեկավարությունը դիտարկում է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին հրավիրելու տարբերակը:
Ինչպես հաղորդում է Todofichajes-ը, Պրեմիեր լիգայի իրավաբանները դեռևս ուսումնասիրում են «Նյուքասլը» գնելու գործարքը. և, եթե ամեն ինչ կարգին լինի, «կաչաղակները» կսկսեն աղմկոտ տրանսֆերներ իրականացնել:
Շեյխ Բեն Սալմանը ցանկանում է սկզբում փորձառու աստղեր գնել, ինչպիսիք են՝ Լուկա Մոդրիչն ու Էդինսոն Կավանին:
Անգլիական ակումբը մտադիր է 25-30 մլն եվրո առաջարկել «Ոսկե գնդակի» դափնեկրի համար, ինչը հիանալի տարբերակ կլինի «սերուցքայինների» համար, քանի որ 34-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին, ու ոչ ոք մտադրություն չունի երկարաձգել այն: