Նեյմարը պարտվեց դատը. նա ստիպված կլինի խոշոր գումար վճարել «Բարսելոնային»

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել, որ հաղթել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ դատը:

28-ամյա հարձակվողը դատի էր տվել կատալոնական ակումբին՝ պահանջելով վճարել իրեն 43 միլիոն եվրո, որը՝ ըստ 2016 թվականին կնքած պայմանագրի, պետք է վճարեր ակումբը բոնուսի տեսքով: Դրանից մեկ տարի անց՝ 2017-ին Նեյմարը լքեց «Բարսելոնան»՝ տեղափոխվելով ՊՍԺ:

Դատարանը Նեյմարի հայցն ուսումնասիրելուց հետո մերժել է ու չի բավարարել բրազիլացու պահանջը: Ավելին՝ Նեյմարը ստիպված է կատալոնական ակումբին 6.7 միլիոն եվրո տուգանք վճարել: Ֆուտբոլիստը կարող է դատարանի որոշումը բողոքարկել:

__________________________________________________________________________________

Barcelona have announced on their official website that they have won a lawsuit against PSG striker Neymar.

The 28-year-old striker has sued the Catalan club, demanding to pay him 43 million euros, which, according to the contract signed in 2016, the club had to pay in the form of a bonus. A year later, in 2017, Neymar left Barcelona for PSG.

After examining Neymar’s lawsuit, the court rejected the Brazilian’s request. Moreover, Neymar has to pay a fine of 6.7 million euros to the Catalan club. The player can appeal the court decision.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *