Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Քարվաճառ տանող մոտ 18 կմ երկարությամբ ճանապարհը կասֆալտապատվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Պետրոսյանին:

Շրջանային վարչակազմի ղեկավարը Հանրապետության նախագահին զեկուցել է ընթացիկ աշխատանքների, համավարակային իրավիճակի եւ սոցիալ-տնտեսական խնդիրների մասին:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ տարածքային համաչափ զարգացման շրջանակում պետական միջոցներով շուտով կսկսվի Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Քարվաճառ տանող մոտ 18կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատումը, միջոցներ կուղղվեն ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքների կազմակերպմանը, բնակարանային պայմանների բարելավման նպատակով շինանյութերի ձեռքբերման համար շրջանին կհատկացվի լրացուցիչ 50 մլն դրամ, կիրականցվեն հայրենադարձության խթանման նոր ծրագրեր:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը:

________________________________________

On 23 June President of the Artsakh Republic Arayik Harutyunyan received head of the Shahumyan region administration Hayk Petrosyan
The head of the regional administration reported to the President of the Republic on the current work, the epidemic situation and socio-economic problems.

Arayik Harutyunyan noted that asphalting of the 18 km long road from Vardenis-Martakert highway to Karvachar will be started soon with state funds within the framework of balanced territorial development. new programs to promote repatriation.
The Minister of Territorial Administration and Development of the Republic of Azerbaijan Jirayr Mirzoyan took part in the meeting.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *