Արցախի կառավարությունն աջակցություն ցույց կտա լիբանանահայությանը. Արայիկ Հարությունյանն ընդունել է Կարո Քեբաբջյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Մերձավոր Արեւելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ուշադրությամբ հետեւում են Լիբանանում համավարակի հետեւանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված զարգացումներին եւ մտահոգված են լիբանանահայության կացությամբ:

Հանրապետության նախագահի խոսքով՝ չնայած տնտեսական խնդիրները չեն շրջանցել նաեւ Արցախը, սակայն ԱՀ կառավարությունն իր համազգային պատասխանատվության շրջանակներում քննարկում է ունեցած սուղ միջոցներից լիբանանահայ քույրերին եւ եղբայրներին ցուցաբերվելիք աջակցության ծավալը: Կարո Քեբաբջյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության եւ ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով, որ դա փաստացի ապացույցն է այն իրողության, որ աշխարհով մեկ սփռված հայության համար հայրենիքը ամենահուսալի վայրն է:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը եւ ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

———————————————————————————————————————

29 июня Президент Республики Арцах Араик Арутюнян принял Постоянного представителя Республики Арцах на Ближнем Востоке Каро Кебабджяна. Глава государства отметил, что Арцах внимательно следит за событиями в Ливане в связи со сложной социально-экономической ситуацией, вызванной всеармянским конфликтом, и обеспокоен положением ливанских армян.

По словам Президента Республики, хотя Арцах и не обошел стороной экономические проблемы, правительство Азербайджанской Республики в рамках своей национальной ответственности обсуждает объем поддержки, которая будет оказана ливанско-армянским сестрам и братьям. Каро Кебабджян поблагодарил Араика Арутюняна за теплый прием и поддержку, подчеркнув, что это фактическое доказательство того, что родина является самым надежным местом для армян всего мира.

На встрече присутствовали министр иностранных дел Азербайджанской Республики Масис Маилян и советник президента Азербайджанской Республики Азатухи Симонян.

__________________________________________

On 29 June President of the Artsakh Republic Arayik Harutyunyan received Permanent Representative of the Artsakh Republic to the Middle East Karo Kebabjian. The head of state noted that Artsakh is closely following the developments in Lebanon due to the difficult socio-economic situation caused by the pan-Armenian conflict and is concerned about the situation of Lebanese-Armenians.

According to the President of the Republic, although Artsakh has not bypassed economic issues, the Government of the Republic of Azerbaijan, within the framework of its national responsibility, discusses the amount of support to be provided to Lebanese-Armenian sisters and brothers. Karo Kebabjian thanked Arayik Harutyunyan for the warm reception and support, emphasizing that it is a factual proof that the homeland is the most reliable place for Armenians around the world.

The meeting was attended by the Minister of Foreign Affairs of the Republic of Azerbaijan Masis Mailyan and the Adviser to the President of the Republic of Azerbaijan Azatuhi Simonyan.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *