Կենդանիների պոպուլյացիան նվազել է գրեթե 70%-ով

Գիտնականները վերլուծել են կաթնասունների տարբեր տեսակների, թռչունների, սողունների ու ձկների տվյալները և արձանագրել, որ 1970 թվականից սկսած նրանց պոպուլյացիան միջինը կրճատվել է 68%-ով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) զեկույցը:

Հիմնադրամի տվյալներով՝ ամենաէական կորուստը (94%) կրում է Լատինական Ամերիկայում բնակվող վայրի տեսակների պոպուլյացիան: Աֆրիկայում պոպուլյացիան նվազել է 65%-ով, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 45%-ով, Հյուսիսային Ամերիկայում՝ 33%-ով, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ 24-ական տոկոսով:

Մասնագետները նշում են, որ մարդիկ ուշադրություն են դարձնում նկատելի տեսակների վերացմանը, ինչպիսիք են պանդաները, վագրերը, բևեռային արջերը: Միաժամանակ աննկատ են մնում բազմաթիվ մանր կենդանիներ, որոնք նույնպես կարևոր դեր են խաղում մոլորակի կյանքում:

Հստակեցվում է, որ վերլուծությունն անցկացվում է ողնաշարավոր կենդանիների շրջանում, որոնք ավելի հեշտ է հաշվարկել:

—————————————————————————————————————————————————————————

Исследователи проанализировали данные по различным видам млекопитающих, птиц, рептилий и рыб и обнаружили, что с 1970 года их популяции сократились в среднем на 68%. Об этом сообщает РИА Новости со ссылкой на отчет Всемирного фонда дикой природы (WWF).

По данным фонда, наиболее значительный ущерб (94%) несет популяция диких видов, обитающих в Латинской Америке. Население в Африке уменьшилось на 65%, в Азиатско-Тихоокеанском регионе — на 45%, в Северной Америке — на 33%, в Европе и Центральной Азии — по 24%.

Специалисты говорят, что люди обращают внимание на исчезновение заметных видов, таких как панды, тигры, белые медведи. При этом остаются незамеченными многие мелкие животные, которые также играют важную роль в жизни планеты.

Уточняется, что анализ проводится на позвоночных, которых легче вычислить.

—————————————————————————————————————————————————————————

The researchers analyzed data from various species of mammals, birds, reptiles and fish, and found that their populations had shrunk by an average of 68% since 1970. This was reported by RIA Novosti, citing a report by the World Wildlife Fund (WWF).

According to the foundation, the most significant loss (94%) bears the population of wild species living in Latin America. The population in Africa decreased by 65%, in the Asia-Pacific region — by 45%, in North America — by 33%, in Europe and Central Asia — by 24% each.

Experts say that people are paying attention to the extinction of noticeable species, such as pandas, tigers, polar bears. At the same time, many small animals go unnoticed, which also play an important role in the life of the planet.

It is clarified that the analysis is performed on vertebrates, which are easier to calculate.

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *