Քրիսթոֆեր Նոլանի ֆիլմերի օբյեկտիվ թոփը (Մաս 1)

Աշխարհը դեռեւս կորոնավիրուսի գերության մեջ է, բայց մենք աստիճանաբար վերադառնում ենք մեր սովորական կյանքին։ Սակայն «Դանիական թագավորությունում» ամեն ինչ չէ, որ լավ է․ մեր դեպքում կինոստուդիայի հետ կապված։

Բոլոր խոշոր ստուդիաներն առայժմ շարունակում են իրենց ֆիլմերի թողարկումը եւ նկարահանումները հետաձգել, դաշտ են դուրս եկել նրանք, որոնց արդեն վաղուց անվանում եմ գրեթե ընտրյալներ՝ կինոյի աշխարհի փրկիչներ։

Ռեժիսոր Քրիսթոֆեր Նոլանը ոչ միայն չվախեցավ իր «Փաստարկ» կինոնկարի համար, այլեւ Warner Bros.-ին համոզեց, որ այն պետք է ցուցադրվի հենց կինոթատրոններում եւ նախանշված ժամկետում։

Warner Bros․-ի մտավախությունը կարելի է հասկանալ․ կինոնկարի բյուջեն 205 մլն դոլար է, եւ որպեսզի ֆիլմը չտապալվեր, հասույթը պետք է լիներ 600 մլն դոլարից ոչ պակաս։ Ինքներդ էլ, իհարկե, հասկանում եք, որ ամբողջ աշխարհում տոտալ կարանտինի մեր ժամանակներում այդպիսի գումարն օբյեկտիվորեն անհասանելի է թվում։

Այս իրադրությունում անհնար է չհիանալ Նոլանի խիզախությամբ, որը չվախեցավ եւ գնաց մինչեւ վերջ։ Ինչպես ցույց են տալիս ամբողջ աշխարհի դրամարկղային գրասենյակի տվյալները, «Փաստարկն» արդեն հավաքել է 150 մլն դոլար։ Հաշվի առնելով, որ չինական վարձույթն առայժմ փակ է, իսկ Ամերիկայում դեռեւս չեն աշխատում կինոթատրոնների խոշոր ցանցերը, սա այն բանի իրական ցուցիչն է, թե մարդիկ ինչպես են կարոտել կինո հաճախելուն։

Քրիսթոֆեր Նոլանի ֆիլմերի օբյեկտիվ թոփը։ Մենք տեղերը բաշխել ենք կինոյի վերաբերյալ երկու ամենահեղինակավոր կայքերի՝ IMDb-ի եւ Kinopoisk-ի հանրագումարային վարկանիշի տվյալների համաձայն։

«Անքնություն»

10-րդ տեղ, վարկանիշը՝ 14.6 (IMDb-7.2, Kinopoisk-7.4)

Տարեթիվը՝ 2002

Գլխավոր դերերում՝ Ալ Պաչինո, Ռոբին Ուիլյամս, Հիլարի Սուենք, Մորա Թիրնի…

Հասույթը՝ 113 714 830 դոլար։

Ոստիկանության դետեկտիվ Ուիլ Դորմերը իր գործընկերոջ հետ գործուղվում է Ալյասկայի մի փոքրիկ քաղաք, որ հետաքննի 17-ամյա աղջկա սպանությունը։ Դորմերի օգնականն է դառնում տեղական ոստիկանության դետեկտիվ Էլլի Բուրը։

Շուտով ոստիկանները կասկածյալին հայտնաբերում են։ Նա Ուոլթեր Ֆինչն է՝ ռոմանտիկ բնավորությամբ մարդ, որ մեկուսի կենսակերպ է վարում։ Դորմերի գործընկերը զոհվում է ոստիկանական հերթապահություններից մեկի ժամանակ։

Այս պատահական մահը Դորմերին զրկում է քնից։ Ավելի ու ավելի խճճվելով Ֆինչի մեքենայությունների ցանցում՝ Դորմերը ենթարկվում է ոչ միայն քունը կորցնելու վտանգին…

«Հետապնդում»

9-րդ տեղ, վարկանիշը՝ 15.1 (IMDb-7.5, Kinopoisk-7.6)

Տարեթիվը՝ 1999

Գլխավոր դերերում՝ Ջերեմի Թեոբալդ, Ալեքս Հոու, Լյուսի Ռասել, Ջոն Նոլան…

Հասույթը՝ 48 482 դոլար (ԱՄՆ-ում)։

Երիտասարդ գրողը նյութ որոնելիս հանդիպում է գողի, որը նրան իր թեւի տակ է առնում։

«Դյունկերկ»

8-րդ տեղ, վարկանիշը՝ 15.2 (IMDb-7.9, Kinopoisk-7.3)

Տարեթիվը՝ 2017

Գլխավոր դերերում՝ Ֆին Ուայթհեդ, Թոմ Գլին-Քարնի, Ջեք Լաուդեն, Հարրի Սթայլս…

Հասույթը՝ 525 245 546 դոլար։

Ֆիլմը պատկերում է Երկրորդ աշխարհամարտի սկզբին տեղի ունեցած Դյունկերկի գործողության ժամանակ ավելի քան 300 հազար զինվորների հրաշք փրկության պատմությունը։ Իրադարձությունները սկսվում են հակառակորդի ուժերի կողմից բրիտանական եւ դաշնակիցների զորքերի շրջապատումից։ Լողափում ծուղակի մեջ հայտնված եւ թիկունքով դեպի ծովը կանգնած՝ նրանք դեմ առ դեմ բախվում են անլուծելի իրավիճակին՝ մինչդեռ հակառակորդի աքցանն ավելի ու ավելի ուժգին է սեղմվում։

«Բեթմեն Սկիզբ»

7-րդ տեղ, վարկանիշը՝ 16.1 (IMDb-8.2, Kinopoisk-7.9)

Տարեթիվը՝ 2005

Գլխավոր դերերում՝ Քրիսթիան Բեյլ, Քեթի Հոլմս, Մայքլ Քեյն, Քիլիան Մյորֆի…

Հասույթը՝ 371 853 783 դոլար։

Մանկության տարիներին ահռելի կարողության պատանի ժառանգորդ Բրյուս Ուեյնը դառնում է իր ծնողների սպանության վկան, եւ այդ ժամանակից որոշում է պայքարել հանցավորության դեմ: Տարիներ անց նա ճանապարհորդում է աշխարհով, որ գտնի արդարության վերականգնման միջոցը: Մարտարվեստի իմաստուն ուսուցչի մոտ ուսանելը նրան ուժ եւ խիզախություն է հաղորդում: Հայրենի քաղաք վերադառնալով՝ Ուեյնը դառնում է Բեթմեն եւ պայքարում չարիքի դեմ:

«Հիշիր»

6-րդ տեղ, վարկանիշը՝ 16.3 (IMDb-8.4, Kinopoisk-7.9)

Տարեթիվը՝ 2000

Գլխավոր դերերում՝ Գայ Փիրս, Քերի-Էնն Մոս, Ջո Պանտոլյանո, Մարկ Բուն Ջունիոր…

Հասույթը՝ 39 723 096 դոլար։

Լեոնարդ Շելբին նրբաճաշակ ու թանկարժեք հագուստ է հագնում, երթեւեկում նոր «Յագուարով», բայց ապրում է էժանագին մոթելներում: Նրա կյանքի նպատակն է կնոջը սպանողին գտնելը: Նրա խնդիրն է ամնեզիայի հազվագյուտ տեսակը, կարճ հիշողության կորուստը՝ նա հիշում է մինչ սպանությունը ամեն ինչ, բայց չի հիշում, թե ինչ է եղել 15 րոպե առաջ:  

Շարունակելի

Աղբյուր

https://gdeu.ru/wp-admin/post.php?post=883&action=edit
https://gdeu.ru/wp-admin/post.php?post=880&action=edit

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *