Billboard Music Awards 2020. հայտարարվել են հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների անունները

Նախօրեին հայտնի են դարձել Billboard Music Awards հեղինակավոր մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ Անվանակարգերի թվով առաջատար է դարձել Post Malone-ն (նա 15 անվանակարգում հավակնում է 16 մրցանակի)։ Երկրորդ տեղում է Lil Nas X-ը (12 անվանակարգ), 12-ական անվանակարգերում առաջադրված են Բիլի Այլիշը եւ Khalid-ը։

Անվանակարգերի հիմքում 2019թ.-ի մարտի 23-ից 2020թ.-ի մարտի 4-ն ընկած ժամանակահատվածի չարթերն են, քանի որ ի սկզբանե ծրագրվում էր մրցանակաները հանձնել ապրիլի 29-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճատռով այն հետաձգել են մինչեւ այս տարվա հոկտեմբեր։

Այս տարի երեք մրցանակ կհանձնվի երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ Billboard-ի չարթերում լավագույն ձեռքբերումների համար, ամենասոցիալական արտիստն ու լավագույն համագործակցությունը։ «Կուռք» պատվավոր մրցանակը կստանա Գարտ Բրուքսը։

Billboard Music Awards 2020 մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Լոս Անեջելսի «Dolby» կինոթատրոնում։ Այն կվարի Քելի Քլարքսոնը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *