Նատաշա Կորոլյովան խոսել է ամուսնու դավաճանությունների մասին

Երգչուհի Նատաշա Կորոլյովան Instagram-յան էջում խոսել է ամուսնու՝ Տարզանի դավաճանությունների մասին։ Նրա խոսքով՝ բոլոր ընտանիքներն էլ անցնում են ճգնաժամի միջով. նրանց մի մասը դրանք հաղթահարում է վերափոխմամբ՝ ընտանեկան դերերի թարմացված կառուցվածքով, մյուսները կորցնում են ամեն ինչ։ ՛

«Ճապոներեն լեզվում «ճգնաժամը» կազմված է երկու հիերոգլիֆից. մեկը թարգմանվում է որպես «քայքայում», մյուսը՝ «շանս»։ Քայքայումը մեզ նոր հնարավորություն է տալիս»,- գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին դերասանուհի Անաստասիա Շուլժենկոն, որն իրեն հայտարարել էր Տարզանի սիրուհին, մասնակցել էր «На самом деле» հաղորդմանը եւ հղիության թեստ հանձնել, որի արդյունքը բացասական էր։ Իսկ ռուսական «Առաջին ալիք»-ով «Пусть говорят» հաղորդման հերթական թողարկումը նվիրված էր Տարզանի ու Կորոլյովայի հարաբերություններին։ Նկարագրությունում խոսվում էր «կորած թանկարժեք իրերի եւ իբրեւ հղի սիրուհու» մասին։

Շուլժենկոն․ որը պնդում է, որ Տարզանի հետ սիրային կապ ունի, Գլուշկոյի կնոջը մեղադրել է վրեժի մեջ ու հերքել Կորոլյովայի բնակարանից գողության փաստը։ Ըստ երգչուհու եւ ամուսնու հայտարարության՝ Շուլժենկոն զույգից երեք հազար եվրո է գողացել, ինչպես նաեւ հինգ մլն ռուբլու արժողությամբ ոսկերչական զարդեր

Տարզանը սեպտեմբերի 15-ին Instagram-յան էջում տեսահոլովակ է հրապարակել, որում խոստովանել է, որ երկու աղջկա հետ ինտիմ կապ է ունեցել։ Բոդիբիլդերը պարզաբանել է, որ իրեն ուղեկցողները կողոպտել են բնակարանը։ Ավելի ուշ Գլուշկոն սոցիալական ցանցերից ջնջել է տեսանյութը, որում խոստովանել է դավաճանությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *