Ով է ավելի լավ համբուրվում. Շերոն Սթոունը պատմել է նկարահանումների ընթացքում լավագույն զուգընկերոջ մասին

Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը պատմել է նկարահանումների ընթացքում լավագույնը համբուրվող գործընկերոջ մասին, հայտնում է Metro-ն։

Դերասանուհին նշել է, որ իրեն ամենից շատ տպավորել են համբույ8ները «Խաղատուն» ֆիլմի գործընկեր Ռոբերտ դե Նիրոյի հետ։ Նա պարզաբանել է, որ մեծ հարգանքով էր վերաբերում արտիստի աշխատանքին։

«Նա դերասան էր, որով ես ամենից շատն եմ հիացել, եւ ամբողջ կարիերայի ընթացքում մտածում էի այն մասին, որ ցանկանում եմ նստել դե Նիրոյի դիմաց ու ինձ զսպել»,- ասել է Սթոունը։ Նա կատակել է, որ այնքան սիրահարված է եղել գործընկերոջը, որ նույնիսկ եթե նա մուրճով հարվածներ իր գլխին, ինքը կասեր, որ դա հիանալի է։  

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *