Կալիֆոռնիայի օդանավակայանում միջադեպից հետո Հարիսոն Ֆորդն ընդամենը կուրսեր է անցել

Ավիամիջադեպի պատճառով դերասան Հարիսոն Ֆորդի դեմ հետաքննությունը փակվել է, երբ վերջինս ուղղիչ մարզական կուրսեր է անցել, հայտնում է TMZ պորտալը։ Հենց դերասանն ավարտել է այդ կուրսը, գործը փակվել է։

Ապրիլի «CNN» հեռուստաընկերությունը, վկայակոչելով Ֆորդի ներկայացուցչին, հայտնել է, որ դերասանը Կալիֆոռնիա նահանգի հարավում գտնվող օդանավակայանում վտանգավոր միջադեպի մեղավոր է դարձել։ Ֆորդը, որը գտնվել է Aviat Husky ինքնաթիռի ղեկին, փակել է օդային դարպասների միակ թռիչքուղին, երբ մեկ այլ ինքնաթիռ վայրէջք էր կատարում։ Նրա ներկայացուցչի խոսքով՝ դերասանը սխալ է մեկնաբանել դիսպետչերի հրահանգները։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չէր տուժել։

Ֆրոդն ինքնաթիռ ղեկավարելիս բազմաթիվ անգամներ հայտնվել է վտանգավոր իրավիճակներում։ 2015թ.-ի մարտին կանգ էր առել փոքր ինքնաթիռի շարժիչը, որի ղեկին դերասանն էր։ Ֆորդը ստիպված էր կոշտ վայրէջք կատարել գոլֆ խաղալու համար նախատեսված տարածքում։ Նա այդ ժամանակ բազմաթիվ կոտրվածքներ էր ստացել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *