««Մերկապարուհի». ինձ հաճախ են այսպես անվանում՝ ցանկանալով վիրավորել…». VARDA-ի գրառումը

Պարուհի VARDA-ն Instagram-յան էջում նոր գրառում է արել՝ նշելով՝ առաջինը լինելը դժվար է, լավագույնը լինելն՝ էլ ավելի։

««Մերկապարուհի». ինձ հաճախ են այսպես անվանում՝ ցանկանալով վիրավորել, բայց ինձ համար դա վիրավորական բառ չէ։ Երբ քեզ բանաստեղծություններ են նվիրում, երբ մարդիկ 17 տարի անց հիշում են, թե ինչպես են հետեւել Ուկրաինայում մերկապարի առաջնությանը քո հաղթանակին… Առաջինը լինելը դժվար է, լավագույնը լինելն՝ էլ ավելի…

Ես մերկապարի առաջին չեմպիոնն էի, Pole Dance-ի առաջին չեմպիոնը… Ձողին պարերի եւ իմ սեփական էվոլյուցիան, իմ երազանքները, աշխատասիրությունն ինձ օգնել են գտնել իմ կոչումը։ Օգնել ուրիշներին իրենց գեղեցիկ, կանացի զգալ պարում ու ոչ միայն»,- գրել է VARDA-ն՝ հրապարակելով իրեն նվիրված բանաստեղծությունը, որը գրվել է 2004թ.-ին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *