Մրայա Քերիին փորձել են վաճառել կավատի, երբ նա 12 տարեկան է եղել

Ամերիկացի երգչուհի Մրայա Քերիին փորձել են վաճառել կավատի, երբ նա 12 տարեկան է եղել։ Այս մասին երգչուհին հայտնել է Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում, որից ընթացքում մանկությունից  շոկային մանրամասներ է բացահայտել, հայտնում է Entertainment Tonight-ը։

Օփրան կարդացել է աստղի գրքից մի հատված, որում վերջինս գրել է հարազատների հետ ցավոտ փոխհարաբերությունների մասին։ «Երբ ես 12 տարեկան էի, քույրս ինձ վալիում է տվել, կոկաին առաջարկել, ինձ երրորդ աստիճանի այրվածքներ հասցրել ու փորձել վաճառել կատավի»,- իր հուշագրություններում գրել է Քերին։

Эллисон Кэри

Հեռուստահաղորդավարուհուն տված հարցազրույցում նա հայտնել է, թե ինչն իր կարծիքով կարող էր քրոջ ու եղբոր հետ բարդ հարաբերությունների պատճառ դառնալ։ «Մենք նույնիսկ իրար լավ չենք ճանաչում։ Մենք միասին չենք մեծացել։ Նրանք այլ կյանք ունեին, իսկ երբ ես լույս աշխարհ եկա (Մրայան ընտանիքի կրտսեր երեխան է։ Նա 60-ամյա եղբայր ունի՝ Մորգանը եւ 57-ամյա քույր՝ Էլիսոնը), նրանք արդեն իսկ փչացած էին։ Ես ինձ աութսայդեր էի զգում սեփական ընտանիքում։

Նրանք թխամորթ հոր ու սպիտակամորթ մոր հետ մեծանալու փորձ էին ունեցել, իսկ ես մեծամասամբ ապրում էի մորս հետ (Քերիի ծնողները բաժանվել են, երբ նա երեք տարեկան է եղել), եւ նրանք կարծում էին, որ ինձ համար ավելի հեշտ էր, սակայն իրականում այդպես չէր։ Նրանք միշտ կարծել են, թե իմ կյանքը հեշտ է եղել»,- խոստովանել է երգչուհին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *