«Ցավոք սրտի՝ ես էլ դիմեցի պլաստիկ վիրահատության». Անյա Սահակյանը՝ առողջական խնդրի ու քթի վիրահատության մասին (ֆոտո)

Դերասանուհի Անյա Սահակյանն օրերս քթի վիրահատության է դիմել: Անյան նշեց, որ շնչառական խնդիր է ունեցել, ու թեեւ միշտ դեմ է եղել իր արտաքինում պլաստիկ միջամտություններին՝ ստիպված է եղել շտկել նաեւ առողջական խնդրի պատճառով առաջացած թերությունը:

«Ես, առհասարակ, միշտ եղել եմ բնական տեսքի կողմնակից: Ինքս 28 տարեկան եմ, ու առաջին անգամ այս տարի եմ մազերս ներկել, ինչն արդեն մեծ փոփոխություն էր ինձ համար… Ինչ վերաբերում է պլաստիկ միջամտություններին՝ ես դրանց դեմ եմ եղել, բայց՝ միայն իմ հարցում: Ես ինձ սիրել ու սիրում եմ այնպիսին, ինչպիսին կամ: Երբեք չեմ քննադատում այն կանանց ու աղջիկներին,  որոնք ինչ-որ վիրահատական փոփոխություններ են իրականացնում, որովհետեւ նախ եւ առաջ՝ դա ոչ մեկի գործը չէ, բացի այդ՝ եթե մարդն իրեն դրանից ավելի լավ ու վստահ է զգալու, ինչո՞ւ ոչ: Պարզապես, ամեն բան պետք է չափի մեջ արվի: Ինչ վերաբերում է ինձ՝ միջամտությունն այս տարի անհրաժեշտություն դարձավ. ցավալի է, բայց՝ փաստ… Ունեի շնչառական խնդիր, որին ուշադրություն չէի դարձնում, բայց ժամանակի ընթացքում այն ավելի բարդացավ, ու ստիպված եղա դիմել միջամտության»,-ասաց Անյան՝ հավելելով.

«Ցավոք սրտի՝ ես էլ դիմեցի պլաստիկ վիրահատության, որովհետեւ տվյալ խնդիրը ազդել էր նաեւ քթիս տեսքի վրա, եւ ինձ ամենից շատ ուրախացնում է այն փաստը, որ ես եւ բժիշկս միմյանց կես խոսքից հասկացանք: Ես՝ ինքս, չէի ցանկանում ունենալ տիկնիկի քիթ, բժիշկս էլ դա հասկանալով՝ ամեն բան արեց, որպեսզի իմ քիթը, պարզապես, ստանա իր առաջվա բնական տեսքը, որը ինչպես նշեցի՝ առողջական խնդրով պայմանավորված՝ ժամանակի ընթացքում փոփոխության էր ենթարկվել»:

Դերասանուհին նշեց, որ իրեն հիմա շատ լավ է զգում, թեեւ վիրահատությունը բավական բարդ է եղել.

«Հիմա համեմատաբար ավելի լավ եմ ինձ զգում. առաջին երկու օրերն անտանելի ծանր էին, որովհետեւ բավական բարդ վիրահատություն էր կատարվել: Շատ ուրախ եմ, որ ամեն բան լավ է անցել, հաջորդ օրն արդեն դուրս եմ գրվել հիվանդանոցից: Դա, իհարկե, բժիշկիս ու հիանալի անձնակազմի շնորհիվ է, քանի որ, իսկապես, շատ պատասխանատու մասնագետի եմ դիմել՝ ի դեմս Արտյոմ Նավոյանի: Ես չափից շատ եմ գնահատում մարդու մեջ անսահման պրոֆեսիոնալիզմը, եւ, իհարկե, չափի զգացումը, մանավանդ՝ այսպիսի վիրահատությունների դեպքում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *