Արցախից հերքում են, թե Ադրբեջանը մի քանի բնակավայրեր է կարողացել գրավել

Հակառակորդի կողմից տարածված տեղեկատվությունը, որ իբր թե մի քանի բնակավայրեր են կարողացել գրավել, ապատեղեկատվություն է, այդպիսի բան չկա: Այս մասին քիչ առաջ ասուլիսին հայտարարեց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը` հավելելով, որ ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է:

«Բոլոր ջանքերը պետք է կարողանանք գործադրել, որ այս իրավիճակը պատվով կարողանանք հաղթահարել, և համոզված եմ` հաղթահարելու ենք», — ասաց նա` կոչ անելով համազգային մոբիլիզացիա իրականացնել: Վահրամ Պողոսյանը շեշտեց` թեկուզ հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, բայց բնակչության շրջանում խուճապ չկա:

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, որ կան 10-ից ավելի վիրավորներ, այդ թվում` երեխաներ ու կանայք, հաղորդվել էր 2 զոհի մասին` մեկ կին և մեկ երեխա:

Այսօր վաղ առավոտյան Հայաստանի վարչապետը հայտնեց` Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: ՊՆ-ից փոխանցում են` հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը, Ադրբեջանն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ, հաղորդվում է, որ ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *