Պատրաստ եկել ենք, որ ճակատ մեկնենք. կամավորները հրամանի են սպասում

Մինչ վարչապետ Փաշինյանը Ֆեյսբուքում կգրեր երկրում ռազմական դրություն և զորահավաք հայտարարելու կառավարության մտադրության մասին, կամավորներն Ադրբեջանի հարձակման լուրերը լսելուց ժամեր անց Հանրապետության մետրոյի մոտ էին։ Զինվորական համազգեստով ու ուսապարկերով կազմ պատրաստ սպասում էին Պաշտպանության նախարարության հրամանին. — «Մենք կազմապերված էինք նախապես, որովհետև մենք մեր գումարտակը պահեստային զորամասի ունեինք, վաշտերը պատրաստ էին Պաշտպանության նախարարության հետ համագործակցաբար, և առավոտ շուտ, որ դեպքը տեղի ունեցավ, անմիջապես արձագանքեցինք բոլոր մեր շրջաններին: Էս որ Դուք ստեղ տեսաք, Երևանի մասից են, մարզերից արդեն գալիս են, մեր երկու վաշտը պատրաստ է մեկնելու, սպասում ենք հրամանի»:

«Ցանկացած հայ հիմա սրտի թրոփյունով սպասում է հրամանի, թե ուր պիտի գնա ու ինչ պիտի անի: Վստահ եմ, որ Ադրբեջանի էս սանձարձած պատերազմում մենք էլի լինելու ենք միակազմ, բոլորս անկախ որևէ քաղաքական կամ այլ տրամադրություններից միակազմ մեկնելու ենք ճակատ», — ասում է նրանցից մյուսը:

«Անկախ ամեն ինչից էս պահին մեր առաջնահերթությունը մեր սահմանն է, մեր ժողովրդի անվտանգությունը, պատրաստ ենք, ոնց որ մեր դաշնակցականի երդումն է ասում` եթե հարկ լինի, նաև կյանքի գնով»: Հանրապետության մետրոյի մոտ հավաքվածները «Կամավորական» շարժում հասարակական կազմակերպությունից էին, հիմնականում դաշնակցականներ։

Առավոտից իրարանցում էր նաև Երկրապահ կամավորական միությունում։ ԵԿՄ նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մարզային կառույցներն առավոտվանից ստացել են հրամանը՝ ամեն րոպե կարող են մեկնել սահման. — «Երկրապահ կամավորական միությունը, ինչպես նշեցի, առավոտ ես հրաման եմ տվել, որ պատրաստ լինեն: Մենք ունենք պետություն, պետականություն, ունենք զինված ուժեր, զինված ուժերի հրամանատարության ներքո առաջին իսկ հրահանգի դեպքում դուրս են գալիս սահման, ինքնագլուխ բաներ մենք չենք անելու»:

Հակառակորդը լայնամասշտաբ հարձակման է անցել, թիրախավորել նաև Արցախի մայրաքաղաքը և խաղաղ բնակչությանը։ Պետք է համախմբվել անկախ կուսակցական պատկանելությունից, ասաց Սասուն Միքայելյանը. — «Սա արդեն մենակ Ադրբեջանի պատերազմը չի, սա Թուրքիայի պատերազմն է, որ Թուրքիան ուզում է Ադրբեջանի օգնությամբ հարցեր լուծի: Սա հիմք կլինի վերջնական մեր Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հաղթանակին, իրանց սկսած պատերազմով մենք հաղթելու ենք: Մենք պատրաստ լինենք էս պատերազմը մեր վերջնական լուծում տալու համար, որովհետև արդեն հնարավոր չի ամեն անգամ նման հարձակումներ ունենալ: Վերջնական մենք պիտի հաղթանակը կտրենք այս պատերազմում»:

ԵԿՄ նախագահը կոչ արեց մարտական ընկերներին ինքնագլուխ չգործել, սպասել պաշտպանության նախարարության հրամանին։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *