«Ռուսաստանը սկսեց հասկանալ՝ ինչքան լուրջ է վիճակը մեր տարածաշրջանում». Ստեփան Գրիգորյան

Ռուսաստանը կարծես սկսում է հասկանալ այս պատերազմի վտանգավորությունը և փորձում է զսպել Թուրքիային: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխվող անօրինական զինված խմբավորումների գրոհայինների մասին հայտարարությամբ է հանդես եկել՝ խորը մտահոգություն հայտնելով և կոչ անելով «շահագրգիռ պետություններին գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի արգելվի օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների անթույլատրելի մասնակցությունը հակամարտությունում, և նրանց անմիջապես դուրս հանել տարածաշրջանից»:

«Սա շատ կարևոր բան է ու շատ կարևոր ինֆորմացիա է Հայաստանի համար, ինչու՝ Ռուսաստանը սկսեց հասկանալ՝ ինչքան լուրջ է վիճակը մեր տարածաշրջանում, ես նկատի ունեմ՝ Հարավային Կովկաս ու, պարզ է, կոնֆլիկտի գոտու մասին է նաև խոսքը», — ընդգծեց Գրիգորյանը և շարունակեց. — «Ի՞նչ է նշանակում, որ Ռուսաստանը արձագանքեց ու զգուշացրեց. պարզ է՝ զգուշացնում է Ադրբեջանին և Թուրքիային, որ դա շատ վտանգավոր քայլեր են, որ իրենք ներգրավում են վարձկանների, հետն էլ՝ տեռորիստական խմբավորումներից, դա կարող է ապակայունացնել տարածաշրջանը՝ ոչ միայն Ղարաբաղի այդ կոնֆլիկտի գոտին: Դա շատ, շատ կարևոր ինֆորմացիա է՝ դա զգուշացումն է Ռուսաստանի Թուրքիային և Ադրբեջանին»:

Քաղաքագետը նշեց՝ իր համար շատ զարմանալի էր, որ «հակամարտությունը դուրս է գալիս ղարաբաղյան կոնֆլիկտի տարածաշրջանից, ակնհայտ երևում է, որ Թուրքիան ներգրավվում է, ներգրավում է այլ խմբավորումներ ու վարձկաններ, ու Ռուսաստանը էդպես հանգիստ նայում է, քանի որ Հարավային Կովկասը կպայթի ինչ-որ ժամանակ հետո»: «Ու շատ լավ է, որ Ռուսաստանը սկսեց արձագանքել», — շեշտեց Ստեփան Գրիգորյանը:

«Սա դեռ «դեղին քարտ» է. դրանից հետո իրենք հայտարարություն կանեն անպայման նրա հետ կապված, որ Թուրքիան ուղղակիորեն օգտագործում է իր սպաներին, իր օդաչուներին Հայաստանի դեմ հարվածներ հասցնելու համար, դրան կհետևի էս հայտարարությունը, ու, իմ կարծիքով, դրանից հետո ինչ-որ քայլեր իրենք կանեն», — նշեց քաղաքագետը՝ հավելելով. — «Պարզ է՝ մենք մեր հայրենիքը պետք է մե՛ր ուժերով պաշտպանենք, բայց, իմ կարծիքով, Ռուսաստանը հասկացավ լրջությունը իրավիճակի»:

Մինչ այդ պաշտոնական Մոսկվան դա չէր հասկանում, Գրիգորյանի կարծիքով, մի քանի պատճառներով. — «Գիտե՞ք, այդպես ավտորիտար ռեժիմներում շատ դանդաղ այդ պետական համակարգը շարժվում է, շատ դանդաղ է շարժվում: Էդ դեմոկրատիաներո՛ւմ շատ ազատ է, ինֆորմացիոն հոսքեր, իշխանությունը տարբեր տեղերից ստանում է ինֆորմացիա: Ռուսաստանում դանդաղաշարժ մեքենա է, բայց հիմա սկսեցին հասկանալ»:

«Ես համարում Արտգործնախարարության Ռուսաստանի հայտարարությունը շատ կարևոր», — նորից շեշտեց քաղաքագետը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *