Արայիկ Հարությունյանը 5 զինվորականի «Արցախի հերոս» կոչում է շնորհել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով եւս 5 հոգի արժանացել են «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման։ Այս մասին հայտնում է Արայիկ Հարութունյանը։

«Դավիթ Լյովայի Գրիգորյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հասցրել է Կարախամբելի- Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ եւ մեկ միավոր հետեւակային մարտական մեքենա։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։

Էդգար Էդվարդի Մարկոսյանը այս պատերազմի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իր վստահված հատվածը։

Յուրա Հայկարամի Ալավերդյանը Կարախամբելի- Ֆիզուլիի հատվածում 9 տանկ եւ մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել։

Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյանը արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Նա կազմակերպել է բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ հակառակորդին պատճառելով բավականին մեծ կորուստներ։ Պարոն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, դուք իրական Արցախի հերոս եք։

Դավիթ Վանիկի Ղազարյանը, ցավոք, հետմահու, վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ բոլորին, բայց հպարտ եմ նաեւ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ»,- ասաց Արցախի նախագահը։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *