Վրաստան. Անթաքույց հակահայ թշնամանք. Օդում են TAI Anka-S անօդաչուները

Թիֆլիսը ստում է չեզոքության մասին: Օդն ու ցամաքը բաց են Թուրքիայի եւ Իսրայելի համար: Թուրքական ռազմական բեռները դեպի Բաքու ուղեկցվում են տեղի ոստիկանության կողմից: Հայաստանը, ընդհակառակը, ենթարկված է ռազմական բեռնափոխադրման լիակատար շրջափակման:

Թուրքիայից Վրաստանով Բաքու է բերվել արտաքուստ Բայրաղտար հարվածային ԱԹՍ հիշեցնող 2 կամ 3 միավոր TAI Anka-S (Satellite) գերարդիական հետախուզա-հարվածային ԱԹՍ, որ պատկանում է Թուրքիայի Հանրապետության օդային ուժերին: Վրաստանով առաքվել է նաեւ սպասարկող զինծառայողների անձնակազմը : ԱԹՍ-ն ընդունակ է կառավարվել անսահմանափակ հեռավորությունից թուրքական արբանյակների միջնորդությամբ եւ հարվածներ հասցնել հատկապես օդային թիրախներին: Հետախուզվում են ՀՀ հյուսիս-արեւելյան եւ Վրաստանի արեւելյան շրջանները ՀՀ Օդուժի հնարավոր գործողությունները կանխելու նպատակով:

Ինչպես հաղորդում են տեղի հավաստի աղբյուրները, Վրաստանը շարունակում է թուրքական եւ իսրայելական սպառազինության եւ մարդուժի տրանզիտը դեպի Բաքու:

Դա են վկայում նաեւ օդային թրաֆիկի տվյալները բաց աղբյուրներից: Ոչ հրապարակային աղբյուրները զեկուցում են հատկապես թուրքական Բայրաղտար ԱԹՍ-ների եւ սպասարկող անձնակազմի մատակարարման մասին:

Նույնը վերաբերում է Իսրայելից ԱԹՍ-ների, կասետային զինամթերքով լցվող հրթիռային կայանների, LORA մեծ տրամաչափի բալիստիկ կայանների եւ հակա-ՀՕՊ Harpy անօդաչուների վրացական օդով մատակարարումներին: Համաձայն Բաքվից եկող տեղեկութւոնների՝ դրանք մեծ ծավալների են հասնում:

Մատակարարման անխափանության եւ ծավալների բազմապատկման մասին է վկայում նաեւ Արցախում հոկտեմբեր 3-ին վերսկսված մարտերի ընթացքում թվարկված զինանոցի զանգվածային կիրառումը մերձկասպյան թյուրքերի կողմից:

Իսրայելական զենքի նոր խմբաքանակների մեծ մասը, ինչպես եւ թուրքականի պարագային, պատերազմի սկզբից ի վեր մատակարարվում է անվճար: Ինչը չի կարելի ասել Վրաստանի մասին: Հայ արյան համար Թիֆլիսը շռայլորեն վարձատրվում է մերձկասպյանների, թուրքերի եւ հրեաների կողմից:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *