Հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, մեր զորքերը հետ են շպրտում. Հովհաննիսյան

Ադրբեջանական զինված ուժերը զուգահեռաբար սկսել են ինտենսիվորեն հրթիռակոծել Ստեփանակերտը:

Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, այսօր առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ ընդգծելով․ — «Մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին»։

Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը զուգահեռաբար սկսել են ինտենսիվորեն հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը։ «Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում», — ասաց Հայաստանի ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանն ապատեղեկատվություն որակեց ադրբեջանական կողմի պնդումները, թե Հայաստանի Հանրապետության որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը։ «Դա լիովին ապատեղեկատվություն է։ Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի հաստատում, թե որտեղից են կիրառվում տվյալ հրթիռային արձակումները, և դեռ հարց է ընդհանրապես՝ հայաստանյան հատվածի՞ց է, Արցախի՞, թե՞ ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը», — ասաց Հովհաննիսյանը:

«Դա սադրանքի հող նախապատրաստող հայտարարություն է։ Ինչպես մենք տեսանք, դա տեղի ունեցավ Վարդենիսի դեպքով մի քանի օր առաջ, նույն բանը կատարվում է հիմա։ Էստեղ նաև մի նուրբ հարց կա, որ փաստացի Ադրբեջանը շատ հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչում է որպես Հայաստանի հող», — շեշտեց Հայաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը սոցցանցերում գրառումներով պնդել է, մասնավորապես, թե Գյանջայի վրա արձակվել է 4-ից ավելի հրթիռ, Խըզը և Ապշերոն շրջանի վրա՝ 300 կմ հեռահարությամբ 2 հրթիռ, Մինգեչաուրի ջրամբարի և էլեկտրակայանի ուղղությամբ՝ 4 հրթիռ: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ ենթակառուցվածքներին լուրջ վնաս չի հասցվել, կան մի քանի վիրավորներ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *