Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 614-ով, բուժվածներինը՝ 216-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 246 մարդ:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 614-ով՝ հասնելով 55 հազար 87-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 216-ով և հասել 45 հազար 528-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 312 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 319 հազար 791-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. — «Պացիենտները եղել են 75 (կին), 53 (տղամարդ), 68 (կին), 68 (տղամարդ), 81 (կին) և 43 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1010-ի, ևս 303 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 246 մարդ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *