Նախատեսված խորհրդակցությունների ֆոնին` Երևանն ու Բաքուն հաղորդում են մարտական գործողությունների շարունակման մասին

Առավոտյան Արցախի պաշտպանության բանակը հրապարակեց զոհված ևս 26 զինծառայողների անուններ։ Ռազմական գործողությունների 13 օրերի ընթացքում հաղորդվել է 376 զոհի մասին։ Պաշտոնական Բաքուն իր բանակի կորուստները չի հրապարակում՝ պատճառաբանությամբ, թե դա այս պահին «ռազմական գաղտնիք է»։

Մինչ Մոսկվայի միջնորդությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հումանիտար հրադադար հաստատելու` դիակների և գերիների փոխանակման հարցերով խորհրդակցություններ են նախատեսված, Երևանն ու Բաքուն այս պահին էլ հաղորդում են շարունակվող մարտական գործողությունների մասին։

«Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն լարված, օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ», — հաղորդեց Պաշտպանության բանակը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ մոտ մեկ ժամ առաջ տեղեկացրեց. «Պատերազմն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում է, ծանր մարտերում Ադրբեջանը մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում»:

Հարվածների տակ է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան, Արցախի օմբուդսմենի խոսքով՝ մի քանի հարված է եղել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: Իր հերթին, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հայկական կողմը կրակ է բացել Ղարաբաղին հարակից երեք շրջանների բնակավայրերի ուղղությամբ։

«Տևական հրադադարը մոտ կլինի, երբ ամրագրվի հաղթանակը», — ասում է Հայաստանի Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Իսկ թե քանի օր կտևի հումանիտար հրադադարը, առաջարկում է սպասել մոսկովյան քննարկումների ժամանակ ձեռք բերվելիք պայմանավորվածություններին։

«Ըստ էության մարտավարական առումով իրենք հաջողություններ այդպես էլ չկարողացան ֆիքսել, որովհետև իրենց հաշվարկով այսպիսի ծավալի հարձակման դեպքում բոլոր իրենց ռազմական փորձագետների գնահատմամբ` Արցախը մեկ օրից ավելի, Պաշտպանության բանակը չէր կարող դիմակայել, բայց կյանքը ցույց տվեց, որ զենքից առավել նաև այդ հողի վրա ապրող մարդու կամքն է կարևոր, և այդ կամքը այսօր հաղթում է», — ասաց Քոչարյանը:\

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *