Տեսանյութը, որում իբր «չեչեններ են Լեռնային Ղարաբաղում», նկարահանվել է բռնակցված Ղրիմում

Ինչպես պարզել է «Կավկազ.Ռեալիի»-ի խմբագրությունը, սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որը իբր ցույց է տալիս Չեչնիայից եկած մարդկանց մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, կեղծ է: Իրականում այս տեսանյութը նկարահանվել է բռնակցված Ղրիմում, ավելի ստույգ՝ թերակղզու հարավ-արևելքում գտնվող Մորսկոյե գյուղի մոտակայքում:

Դա է վկայում, մասնավորապես, խարխլված կամուրջը, որը երևում է տեսանյութում: Այն գտնվում է Մորսկոյե գյուղի մոտ գտնվող հանգստի կենտրոնի անավարտ շենության մոտակայքում: Զինվորական համազգեստով մարդկանց և ոչնչացված տեխնիկա պատկերող տեսանյութի նկարահանման հանգամանքները և ստույգ ամսաթիվը հայտնի չեն: Այն հավանաբար արվել է 2020 թվականի ամռան-աշնանը: Այդ ժամանակ Ղրիմում, այդ թվում` Մորսկոյե գյուղի մոտակայքում, նկարահանվել են միանգամից մի քանի ռուսական ֆիլմեր՝ նվիրված տարբեր ռազմական գործողություններին: Խոսքը «Պալմիրա», «Շուգալեյ-2» և «Երկինք» ֆիլմերի մասին է:

Մարտական տեսարանների նկարահանումները բացատրում են այն փաստը, որ կադրի մեջ կան զինվորական համազգեստով մարդիկ, բայց առանց նույնականացման նշանների:

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կտրուկ սրվեց սեպտեմբերի 27-ի առավոտյան: Տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողություններ են սկսվել: Հայաստանում և Ադրբեջանում ռազմական դրություն է հայտարարվել: Երկու կողմերն էլ հայտնում են զոհերի և վիրավորների մասին և միմյանց մեղադրում լարվածության սրման մեջ: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները: Միաժամանակ, Չեչնիայի առողջապահության նախարար Էլխան Սուլեյմանովը Instagram-ում Ադրբեջանին սատարող ուղերձ է հրապարակել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *