Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 649-ով, բուժվածներինը՝ 243-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 646 մարդ:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 649-ով՝ հասնելով 55 հազար 736-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 243-ով և հասել 45 հազար 771-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 737 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 322 հազար 528 -ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. — «Պացիենտները եղել են 55, 66, 67, 69, 88 և 70 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1016-ի, ևս 303 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 646 մարդ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *