Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 715-ով, բուժվածներինը՝ 53-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 715-ով՝ հասնելով 56 հազար 451-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 53-ով և հասել 45 հազար 824-ի:

Ըստ նույն աղբյուրի` իրականացվել է 3 հազար 366 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 325 հազար 894-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 84 (կին), 60 (տղամարդ), 70 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1020-ի, ևս 303 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 304 մարդ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *