Ստանիսլավ Տարասով. Թուրքիային հասկացրել են, որ այն Անդրկովկասում անելիք չունի

Ռուսաստանի գործողությունները եւ ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր հակաահաբեկչական օպերացիայի իրականացնման որոշումը, եթե այն ընդունվի, կհամաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ այլ երկրների հետ: Իսկ մինչ այդ Մոսկվան զբաղվում է դիվանագիտական ​​գծով Թուրքիայի վրա ոչ ռազմական ճնշում գործադրելով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի Ազգային ժողովի` Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ համատեղ Հակաահաբեկչական համակարգման կենտրոն ստեղծելու կոչին, ապա, ըստ փորձագետի, Երեւանը, առաջին հերթին, պետք է կողմնորոշվի Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ինչից հետո արդեն հնարավոր կլինի խոսել այլ երկրների հետ համատեղ գործունեության մասին: «Ոչ ռազմական ճնշման հնարավոր ապահովման հարցում հետաքրքիր են նաեւ ԱՄՆ մոտեցումները, որոնք մինչ վերջերս չէին բացառում, որ Բաքվի կողմից նույն գծի շարունակման դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է բարձրացնել տարածքի անդրմանդատային կարգավիճակի հարցը: Սա միջազգային վերահսկողություն է նշանակում, այսինքն` այս դեպքում Ադրբեջանը կկորցնի Ղարաբաղը ցանկացած ձեւով, քանի որ գործարկվելու է Կոսովոյի սցենարի իրականացման մեխանիզմը, ինչն Ալիեւին ձեռնտու չէ»,- ասաց նա:

Փորձագետը հավելեց, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ հարաբերական անդորրը շփման գծում պետք է երկարաժամկետ լինի, քանի որ կառուցվել է մոսկովյան համաձայնագրում նախանշված «ճանապարհային քարտեզը». մարդասիրական առաքելություն, Կարմիր խաչի աշխատանք, անցում խաղաղության գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` հիմնարար սկզբունքների պահպանմամբ, որոնք դեռ չեն վերծանվում: «Այնուամենայնիվ, Ֆրանսիան կարծում է, որ կքննարկվի շրջանների փոխանցման եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Եթե ավելի վաղ քննարկում էր այն, թե ով առաջինը որոշակի քայլի կգնա: Ադրբեջանն ասում է` կվերցնենք շրջանները, հետո կքննարկենք Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մինչդեռ Հայաստանը Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնահերթություն է համարում:

Այժմ արդեն պետք է խոսել միանգամյա գործընթացի մասին: Եթե ​​առաջնորդվել միայն մադրիդյան սկզբունքներով, ապա խոսքը ոչ թե Ղարաբաղի ճանաչման, այլ միջանկյալ կարգավիճակ շնորհելու մասին է: Մոսկովյան համաձայնագիրը ծուղակ է, քանի որ Ռուսաստանը պարտավորություններ է ստանձնել, եւ եթե պայմանավորվածությունները խախտվեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարող են որոշում կայացնել պատժամիջոցներ կամ սահմանափակումներ կիրառելու մասին, սակայն «կարմիր գիծը» դեռ չի հատվել: Ամեն դեպքում, «ճանապարհային քարտեզը» չի բարձրաձայնվել եւ կորոշվի հրադադարի ռեժիմի կայունացումից հետո: Մնացած բոլոր մանրամասները կքննարկվեն ապագայում:

Իսկ մինչ այդ  Ալիեւին հարկավոր է, այսպես կոչված, հաղթանակը, ուստի շատ բան է այժմ որոշվում մարտի դաշտում եւ հենց դրանից ելնելով էլ կողմերը կթելադրեն խաղաղության իրենց պայմանները»,- շեշտեց Տարասովը: Ընթացիկ պատերազմը Ղարաբաղում, ըստ նրա, հնարավոր չէ նեղացնել եւ դիտարկել միայն շրջանների եւ Ղարաբաղի կարգավիճակի տեսանկյունից: «Ալիեւը սկսել է մեծ աշխարհաքաղաքականությամբ զբաղվել` ներգրավելով Թուրքիային, ինչը, ըստ էության, տեղի չի ունեցել վերջին հարյուր տարվա ընթացքում: Բաքուն ձգտում է ներգրավել Անկարային կարգավորման գործընթացում, վերաձեւակերպել բանակցային գործընթացը` չնայած Թուրքիան ոչ մի կապ չունի դրա հետ: Սակայն այսքանով չի սահմանափակվում, քանի որ այդ փաստը ազդում է նաեւ Իրանի շահերի վրա, որտեղ, ինչպես գիտեք, շատ ադրբեջանցիներ են ապրում: Սա կարեւոր է հենց «մեկ ժողովուրդ` երկու պետություն» թուրք-ադրբեջանական գաղափարի շրջանակներում: Բացի այդ, Թեհրանը չի կարող չմտահոգվել Սիրիայից պատերազմական գոտի վարձկանների ներգրավման կապակցությամբ, ինչը վտանգ է ներկայացնում իր հյուսիսային սահմանների համար: Այսինքն, հակամարտությունն այլեւս չպետք է դիտարկել բացառապես Հայաստանի եւ Ադրբեջանի շահերի տեսանկյունից, այն շատ ավելի լայն է: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձեւաչափին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միաբերան հանդես եկան. Թուրքիան Անդրկովկասում անելիք չունի, եւ դասավորությունը փոխելու դրա փորձերն անհաջող էին, այդ պատճառով էլ Անկարան այդքան թույլ է մեկնաբանում կատարվածը»,- եզրափակեց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *