Քաղաքական կարգավորում Ղարաբաղում ստեղծված իրավիճակում հնարավոր է, պնդում է Լավրովը

Քաղաքական կարգավորում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում հնարավոր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները այդ մասին մնում են բանակցությունների սեղանին, ռուսաստանյան մի շարք ռադիոկայանների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Իհարկե քաղաքական կարգավորում հնարավոր է։ Առաջարկները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունը արդեն հայտնի է․ դա փուլային, քայլ առ քայլ Ղարաբաղի շուրջ շրջանների ազատագրումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ մինչև վերջնական կարգավիճակը որոշելը, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ», — հայտարարել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Ղարաբաղում պետք է անհապաղ ներդրվեն հրադադարի պահպանման համար անհրաժեշտ մեխանիզմներ։

«Մեր գլխավոր ուղերձն այն է, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների գծով և համաձայնեցնել հրադադարի վերահսկողության այն նույն մեխանիզմը, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռևս ոչ ոք նույնիսկ չի սկսել քննարկել։ Համապատասխան ազդակները ես վերահաստատել եմ բառացիորեն կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարել էր Ադրբեջանի արտգործնախարարը», — ասել է Լավրովը:

Մոսկվան համարում է, որ այդ հրադադարի ապահովումը հնարավոր կարող է լինել, եթե շփման գծում լինեն ռազմական դիտորդներ։ Լավրովը նույնիսկ չի բացառել, որ այդ դիտորդները լինեն ռուսաստանցի զինվորականներ, սակայն ընդգծել է, որ դրան պետք է համաձայն լինեն հակամարտող կողմերը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *