Ադրբեջանը բացահայտորեն հրաժարվում է հրադադարի համաձայնագրից, շեշտում է Մնացականյանը

Արցախի ու Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ Ադրբեջանի հարձակումները, հրետակոծություններն ու խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ Ադրբեջանը բացահայտորեն հրաժարվում է հոկտեմբերի 10-ին ստորագրած հումանիտար հրադադարի համաձայնագրից, այսօր Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այd գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը: Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողություններում դիտավորյալ թիրախավորվում է Արցախի խաղաղ բնակչությունը` այդ ցեղասպան քաղաքականության մեջ տարբերակում չդնելով ռազմական օբյեկտների և քաղաքացիական բնակչության միջև: Ադրբեջանի զինված ուժերի և վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ, ավելի քան 106 անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ, նրանցից 86-ը` ծանր վիրավորում: Միայն հոկտեմբերի 10-ի հայտարարությունից հետո ադրբեջանական գործողությունների արդյունքում արձանագրվել է 6 քաղաքացիական զոհ, որից 4-ը գնդակահարվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից, 2-ը` հրետակոծության հետևանքով: Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են և նույն հանցագործների կողմից, որոնք համացանցում տարածում են, փառաբանում են իրենց արարքները, այդ թվում` գերեվարվածների հանդեպ նվաստացնող վարքը և սպանությունները: Ագրեսիայի հետևանքով կտրուկ աճել է հարկադրաբար տեղահանվածների թիվը: Դժվար է ներկայացնել, թե ինչ մեծ վնաս է պատճառվել Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքներին: Տարածաշրջանային անվտանգության և կայունության առումով հեռանկարում առավել մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի ղեկավարության անդառնալի որոշումը` իշխանության պահպանման համար իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի», — ասաց Մնացականյանը:

Մինչ ասուլիսը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը այցելել էր Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արդեն ասուլիսի ժամանակ նախարարը կարևորեց այս պատերազմի ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման հարցը. — «Հրադադարը պետք է խստիվ հարգվի, մենք համարում ենք, որ տևական լուծումների կարելի է հասկանալ միայն դիվանագիտական միջոցներով` վերադառնալով բանակցությունների սեղանին Մինսկի համանախագահների հովանո ներքո` միջազգային իրավունքի կուռ հիմքերի վրա»:

\

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *