Գերմանիայում COVID-19-ով պայմանավորված թոքաբորբի ստացիոնար բուժումն արժե միջինում 10 700 եվրո

Գերմանիայում COVID-19-ով պայմանավորված թոքաբորբից ստացիոնար բուժումն արժե միջինում 10 700 եվրո: Առանց թոքերի արհեստական օդափոխման բուժումը 5 անգամ մատճելի է, սակայն ԹԱՕ սարքի կիրառմամբ արժեքը հասնում է 38 500 եվրոյի, հայտնել է ԳԴՀ-ում AOK խոշորագույն բժշկական ապահովագրման ընկերությունների պետական միավորման ներկայացուցիչը, հաղորդում է DW-ը:

AOK-ում ապահովագրված է 26,5 մլն մարդ՝ Գերմանիայի բնակչության շուրջ կեսը:

Համանման թվեր է ներկայացնում մյուս խոշոր պետական ապահովագրականը՝ Barmer-ը. եթե ԹԱՕ սարքին միացման կարիք չկա, ապա COVID-19-ով պացիենտի բուժման միջին արժեքը կազմում է 6900 եվրո, իսկ այն դեպքերում, երբ այդ սարքի անհրաժեշտությունը կա, արժեքը հասնում է միջինում 31 700 եվրոյի:

Համաձայն TU Berlin Բեռլինի տեխնիկական համալսարանի եւ Լեյբնիցի անվան Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի անցկացրած հետազոտության՝ ԹԱՕ սարքն անհրաժեշտ է COVID-19-ից բուժվող բոլոր պացիենտների 14 տոկոսի համար, հաղորդում է Welt am Sonntag պարբերականը:

Համաձայն Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալների՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների մեկ օրվա աճը կազմել է 5587 դեպք: Նախորդ օրն այդ թիվը կազմել է 7830 նոր դեպք:

Կիրակի օրվա ցուցանիշները, սակայն, ամբողջական չեն, քանի որ հանգստյան օրերին ոչ բոլոր դաշնային հողերում են առողջապահության հարցերով տեղական վարչությունները փոխանցում կորոնավիրուսի հայտնաբերման արդյունքները կենտրոնական վարչությանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *