Իրանի արտգործնախարարը հայտարարել է զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել է զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին, որն ուժի մեջ է մտնում այսօր` հոկտեմբերի 18-ին:

«Սա նշանակալի օր է միջազգային հանրության համար, որը, չնայած Միացյալ Նահանգների չարամիտ ջանքերին, աջակցեց ՄԱԿ-ի եւ ՀՀԳՊ-ի 2231 որոշմանը: Իրանի պաշտպանական համագործակցության այսօրվա կարգավորումն աշխարհի հետ հաղթանակ է` հանուն բազմակողմանիության սկզբունքի, ինչպես նաեւ խաղաղության եւ անվտանգության մեր տարածաշրջանում»,- գրել է Իրանի արտգործնախարարը:

Ավելի վաղ Իրանը պատրաստակամություն էր հայտնել սեփական արտադրության զենք վաճառել իր բարեկամ երկրներին եւ գործընկերներին` ելնելով ազգային շահերից:

https://twitter.com/JZarif?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1317563785457053696%7Ctwgr%5Eshare_3%2Ccontainerclick_1&ref_url=https%3A%2F%2Fwww.blognews.am%2Farm%2Fnews%2F714433%2Firani-artgortsnakharary-haytararel-e-zenqi-vatcharqi-embargoyi-veracman-masin.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *