Հետազոտություն. պանդեմիայի ֆոնին աղքատության մեջ ապրող ամերիկացիների թիվը հասել է 8 միլիոնի

Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին աղքատության մեջ ապրող ամերիկացիների թիվը հասել է 8 միլիոնի՝ համաձայն Կոլումբիական համալսարանի հետազոտության, հաղորդում է NBC-ը:

Չնայած նրան, որ ԱՄՆ իշխանությունները 1200 դոլարի խթանող չեկեր են բաժանել եւ ամենշաբաթյա 600 դոլար գործազուրկներին, ինչի շնորհիվ գարնանը կրճատվել է աղքատության մակարդակը, հետազոտողների կարծիքով, դրանք կարճաժամկետ են եղել:

Ամռան վերջին օգնության կրճատումից հետո աղքատության մակարդակն աճել է:

ԱՄՆ առողջապահության եւ մարդկային ռեսուրսների տվյալների համաձայն՝ 4 հոգուց բաղկացած ընտանիքը, որը վաստակում է տարեկան 26 200 դոլար կամ ավելի քիչ, համարվում է աղքատության շեմին ապրող ընտանիք: ԱՄՆ բնակիչների ընդհանուր թիվը, որոնք ապրում են աղքատության մեջ, կազմում է 55 մլն, իսկ մայիսից՝ պանդեմիայի ֆոնին, այդ թիվն ավելացել է եւս 8 միլիոնով:  

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *