Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 766-ով, բուժվածներինը՝ 104-ով, գրանցվել է մահվան ևս 10 դեպք

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 15 հազար 845 մարդ:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 766-ով՝ հասնելով 65 հազար 460-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 104-ով և հասել 48 հազար 208-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել 1722 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 349 հազար 871-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. — «Պացիենտները եղել են 74 (տղամարդ), 65 (կին), 83 (կին), 86 (տղամարդ), 68 (կին), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 51 (տղամարդ), 67 (տղամարդ) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1091-ի, ևս 316 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 15 հազար 845 մարդ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *