«Դո’ւ չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից, դո’ւ կանգնեցիր մինչեւ վերջ, Ալեն». Աննա Հակոբյան

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ քո’ շնորհիվ։

Դո’ւ կանգնեցիր մինչեւ վերջ։

Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին։

Դո’ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւ չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից։

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ քո’ կյանքի գնով, Ալեն։

Մենք քեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *