Ռազմիկ Ամյանն առաջնագծում է եղել սեպտեմբերի 28-ից, այս շաբաթ վերադարձել է Երևան

Պատերազմի առաջին օրերից համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երգիչ Ռազմիկ Ամյանը ռազմական համազգեստով երգում էր «Հորովել» երգը զինվորների համար:

Ավելի ուշ տարածվեց ևս մեկ տեսանյութ, որտեղ Ռազմիկը երգում էր «Չունի աշխարհը քեզ նման» ստեղծագործությունը: Տեսանյութերը առիթ էին հանդիսացել մտածելու, որ արցախցի երգիչը ռազմաճակատ է մեկնել, սակայն այս մասին միանշանակ տեղեկություն չկար։

Tert.am Life-ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանին պատկանող «AM» փրոդաքշնի ներկայացուցիչ Աննա Մուրադյանը հաստատեց, որ Ռազմիկը ռազմաճակատում է եղել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *